1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
3 առանձնահատկություն, որոնք հուսով ենք՝ Apple-ը կներառի iPhone 17-ում

3 առանձնահատկություն, որոնք հուսով ենք՝ Apple-ը կներառի iPhone 17-ում

Մի քանի շաբաթից Apple-ը կներկայացնի իր նոր iPhone 17 սմարթֆոնների շարքը։ Թեև դեռ պաշտոնական տեղեկություններ չկան, իսկ լուրերը մնում են լուրեր, եկեք քննարկենք այն երեք ամենակարևոր հատկանիշները, որոնք հուսով ենք կտեսնենք նոր մոդելներում։

 

1. 120 Հց էկրան՝ ամբողջ շարքում

 

Apple-ը տարիներ շարունակ հետ է մնացել էկրանի թարմացման հաճախականության հարցում։ Թեև ավելի թանկ մոդելները, ինչպես օրինակ iPhone 16 Pro-ն, արդեն մի քանի տարի ունեն 120 Հց էկրաններ, սակայն 1000 դոլարից ցածր գնով սմարթֆոնների շարքում Apple-ը դեռևս առաջարկում է ցածր հաճախականությամբ էկրաններ։ Սա հատկապես զայրացնող է, քանի որ նույնիսկ Google Pixel-ի բյուջետային տարբերակներն ունեն 120 Հց էկրան՝ ընդամենը 500 դոլար արժեքով։

 

Լավ նորությունն այն է, որ այս ցանկությունը կարող է իրականություն դառնալ։ Լուրեր են շրջանառվում, որ iPhone 17-ի ամբողջ շարքը առաջին անգամ կունենա 120 Հց էկրան։ Թեև Apple-ը տարիներով ուշանում է:

 

2. Վառ գույներ «Pro» մոդելների համար

 

Տարիներ շարունակ Apple-ը իր բազային iPhone մոդելների համար առաջարկում է վառ և հետաքրքիր գունային տարբերակներ, մինչդեռ «Pro» մոդելները մնում են «ձանձրալի» գույների մեջ։ Օրինակ, iPhone 16-ը թողարկվել է վարդագույնի հիասքանչ երանգով, մինչդեռ 16 Pro-ն ունի միայն սպիտակ, սև և մի քանի բեժ երանգներ։

 

Ինսայդեր Սոնի Դիքսոնը վերջերս X-ում հրապարակել է iPhone 17 Pro-ի մոդելների լուսանկարներ, որտեղ, բացի սպիտակից և սևից, այս անգամ կան նաև մուգ կապույտ և նարնջագույն երանգներ։ Սա ակնհայտ առաջընթաց է, բայց Apple-ը կարող է ավելին անել։

 

First look at iPhone 17 color dummies, The new orange really stands out this year — definitely a bold addition. Thoughts? pic.twitter.com/M0gB6NSglI

— Sonny Dickson (@SonnyDickson) July 29, 2025

 

 

 

3. Հետադարձ անլար լիցքավորում

 

Երբ տնից դուրս եք և ձեր AirPods-ի լիցքավորման տուփի մարտկոցը սպառվում է, դա աշխարհի ամենասարսափելի բանը չէ, բայց հաստատ հաճելի էլ չէ։

 

Ահա այստեղ է, որ կարող է օգնել հետադարձ անլար լիցքավորումը։ Եթե այս հատկությունը ներառվի iPhone 17-ում, օգտատերերը կկարողանան լիցքավորել Apple-ի այլ սարքեր (համենայնդեպս)՝ դրանք դնելով շրջված iPhone-ի հետևի մասում։ Այսպիսով, iPhone-ը կվերածվի շարժական անլար լիցքավորիչի։ Դուք կկարողանաք ձեր AirPods-ի տուփը դնել ընդամենը 10-15 րոպեով և բավարար լիցք ստանալ աշխատանքից տուն վերադառնալու համար։

 

Weibo-ի Fixed Focus Digital անունով ինսայդերը այս շաբաթ հայտնել է, որ iPhone 17 Pro մոդելները կարող են ունենալ հետադարձ անլար լիցքավորման հնարավորություն։ Թեև դա դեռ վերջնականապես հաստատված չէ։

02.09.2025

iphone17

տեխնո

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL