1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
12 խաղող, 12 ցանկություն. ինչպես են իսպանացիները դիմավորում Նոր տարին

12 խաղող, 12 ցանկություն. ինչպես են իսպանացիները դիմավորում Նոր տարին

29.12.2024 /

Աշխարհի տարբեր երկրներում մարդիկ տարբեր կերպ են դիմավորում Նոր տարին, Իսպանիայում գոյություն ունի մի յուրահատուկ ավանդույթ, որը կապված է խաղողի հետ: Ամեն տարի, դեկտեմբերի 31-ին, միլիոնավոր իսպանացիներ իրենց ընտանիքների և ընկերների հետ հավաքվում են ՝ կատարելու «Las doce uvas de la suerte» կամ «12 բախտի խաղողներ» կոչվող ծեսը:

 

Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր ոք պետք է ուտի 12 խաղող՝ կեսգիշերվա վերջին 12 վայրկյանների ընթացքում: Ամեն խաղող խորհրդանշում է գալիք տարվա մեկ ամիսը, և հավատում են, որ դրանք հաջողաբար ուտելը կբերի հաջողություն:

 

Ավանդույթը սկիզբ է առել 19-րդ դարի վերջին՝ Մադրիդում: Այն արագորեն տարածվել է ողջ երկրով մեկ և այսօր դարձել է իսպանական մշակույթի անբաժանելի մասը: Ավելին, այս սովորույթը տարածվել է նաև Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում:

 

Խանութներում նախատոնական օրերին հատուկ փաթեթավորված 12 խաղողից բաղկացած տուփերը դառնում են ամենապահանջված ապրանքներից մեկը: Շատերը նախընտրում են սպիտակ, անկորիզ խաղողը, որը ավելի հեշտ է ուտել սահմանափակ ժամանակահատվածում:

Կատեգորիա՝ ապրելակերպ

Թեգեր Իսպանիա, ամանոր, խաղող, նոր տարի

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL