1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
9 նոր էմոջի, որոնք շուտով կհայտնվեն ձեր հեռախոսում

9 նոր էմոջի, որոնք շուտով կհայտնվեն ձեր հեռախոսում

12.01.2025

Մեր սմարթֆոնների էմոջիների ընտանիքը շուտով կունենա նոր անդամներ: 2025 թվականին մեզ սպասվում են 9 նոր, հետաքրքիր էմոջիներ:

 

Ի՞նչ կասեք մի ծռմռված դեմքի մասին, որը կարող եք ուղարկել, երբ ինչ-որ բան այնքան էլ ճիշտ չի գնում: Կամ գուցե ուզում եք ցույց տալ, որ ինչ-որ տեղ կռիվ-ղալմաղալ է՝ դրա համար էլ կլինի հատուկ «կռվի ամպ» էմոջին, ճիշտ այնպես, ինչպես մուլտերում են պատկերում:

 

Բալետի սիրահարները կուրախանան՝ տեսնելով նուրբ պարուհու էմոջին, իսկ արկածներ փնտրողների համար կլինի գանձերի սնդուկ: Բնության սիրահարների համար էլ նախատեսված է հզոր կասատկայի և խորհրդավոր Բիգֆուտի պատկերները:

 

 

 

Հետաքրքիր է, որ նույնիսկ այնպիսի հասարակ բան, ինչպիսին է կերած խնձորի մնացորդը, նույնպես ունի իր սեփական էմոջին: Երաժշտության սիրահարները կստանան տրոմբոնի էմոջի, իսկ բնական երևույթների համար կավելանա սողանքի պատկերը:

 

Այս բոլոր էմոջիները դեռ պետք է անցնեն հաստատման փուլ: Հետաքրքիր է, որ էմոջիների աշխարհը շարունակում է զարգանալ և հարստանալ նոր սիմվոլներով: Օրինակ՝ «կռվի ամպը» կարող է դառնալ մուլտֆիլմային ոճով կռիվ նկարագրելու հումորային միջոց, իսկ Բիգֆուտի էմոջին՝ խորհրդավոր կամ առեղծվածային իրավիճակները նկարագրելու համար: Բալետի պարուհու էմոջին կարող է արտահայտել և՛ գեղեցկություն, և՛ նրբություն, մինչդեռ սողանքի էմոջին կօգտագործվի վտանգավոր կամ արագ փոփոխվող իրավիճակները նկարագրելու համար: 

 

 

 

Կատեգորիա՝ ապրելակերպ

Թեգեր emoji, Digital Culture

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL