Ամերիկյան Bravest Studios դիզայն-ստուդիան ներկայացրել է յուրօրինակ նորույթ՝ AirPack անունով ճամպրուկ, որը հիշեցնում է Apple AirPods ականջակալների տուփը, բայց մեծացված չափերով։
AirPack-ը՝ 44 լիտր տարողությամբ, բացվում է նույն կերպ, ինչպես իրական AirPods-ի տուփը։ Մեջտեղում կան երկու սպիտակ առանձնացված պայուսակ, որոնք նման են ականջակալներին, սակայն իրականում առանձին պայուսակներ են՝ նախատեսված անձնական իրերի համար։
Դրանք կարելի է օգտագործել նաև առանձին՝ առանց հիմնական ճամպրուկի։ Ներքին հատվածում նախատեսված է նաև բաժին նոթբուքի համար։
AirPack-ը ոչ թե կոնցեպտ է, այլ պատրաստի արտադրանք, որը վաճառքի կհանվի հուլիսի 19-ին՝ Նյու Յորքում կայանալիք popup-խանութում։ Գինը դեռ հայտնի չէ։