1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Ամերիկացի գիտնականներն ուղեղում ախորժակն «անջատող» նեյրոններ են հայտնաբերել

Ամերիկացի գիտնականներն ուղեղում ախորժակն «անջատող» նեյրոններ են հայտնաբերել

15.02.2025 /

Կոլումբիայի համալսարանի գիտնականները մկների ուղեղում հատուկ նեյրոններ, որոնք են հայտնաբերել օրգանիզմին հուշում են դադարեցնել ուտելը: Ավելի վաղ գիտնականները հետևել էին հագեցվածության համար պատասխանատու ազդանշանների շղթան ընդհուպ ուղեղի ցողուն, բայց այնտեղ հետքը կորում էր: Ներկայում նրանց հաջողվել է գտնել այն կոնկրետ բջիջները, որոնք պատասխանատու են ուտելուց հրաժարվելու որոշում  ընդունելու համար։

 

«Ըստ էության, այս նեյրոնները կարող են առնել սննդամթերքի հոտը, զգալ այն բերանի և աղիքների մեջ և մեկնաբանել աղիքային հորմոնները, որոնք արտազատվում են ի պատասխան ուտելու: Դրանք կիրառում են այս ամբողջ տեղեկատվությունը՝ որոշելու համար, թե երբ է կանգ առնելու ժամանակը», - պարզաբանեց հետազոտության հեղինակներից մեկը՝ Ալեքսանդր Նեկտովը:

 

Փորձը ցույց է տվել, որ նեյրոնները կարող են ակտիվանալ լույսի միջոցով, գրում է Bild պարբերականը։ Երբ գիտնականները դրանք միացրին ենթափորձային մկներին, նրանք սկսեցին զգալիորեն ավելի քիչ ուտել, իսկ երբ բջիջները բարձր ակտիվություն էին ցուցաբերում, մկները գրեթե անմիջապես դադարեցին ուտել:

 

«Ուշագրավ է, որ այս նեյրոնները ոչ միայն ազդանշան են տալիս դադարեցնելու անհրաժեշտութան մասին, այլև օգնում են աստիճանաբար դանդաղեցնել ուտելը», - ասում է հետազոտության մեկ այլ հեղինակ՝ Շրիկանտա Չաուդհուրին:

 

Էսսենի համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր Քրիստոֆ Կլայնշնիցը կարծում է, որ այս հայտնագործությունը կարող է փոխել ճարպակալումը բուժելու մոտեցումը:

 

«Քանի որ այս նեյրոնները տեղակայված են ուղեղի մի հատվածում, որն առկա է բոլոր կաթնասունների մոտ, արդյունքները կարող են հրատապ լինել նաև մարդկանց համար», - ավելացրեց նա:

Կատեգորիա՝ ապրելակերպ

Թեգեր դիետա, սննդակարգ

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL