1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ն ներմուծում է նոր «վիզայի բարեխղճության» վճար՝ 250 դոլարի չափով

ԱՄՆ-ն ներմուծում է նոր «վիզայի բարեխղճության» վճար՝ 250 դոլարի չափով

22.07.2025 /

ԱՄՆ-ն միջազգային այցելուներից կպահանջի վճարել առնվազն 250 դոլարի չափով նոր «վիզայի բարեխղճության վճար», որը կավելացվի վիզայի դիմումի գործող ծախսերին, և որը կվերադարձվի՝ վիզայի պայմանները չխախտելու դեպքում։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

 

Այս գործընթացը կիրականացվի՝ համաձայն ԱՄՆ վարչակազմի կողմից ընդունված ներքին քաղաքականության մասին օրինագծի դրույթներից մեկի։ 

Վճարը կվերաբերի բոլոր այցելուներին, որոնք պետք է ձեռք բերեն ոչ ներգաղթային վիզաներ Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար:

 

Սա ներառում է հանգստի և աշխատանքի նպատակով ճանապարհորդներին, միջազգային ուսանողներին և այլ ժամանակավոր այցելուների: Պետքարտուղարության տվյալների համաձայն՝ 2024 ֆինանսական տարում ԱՄՆ-ն տրամադրել է գրեթե 11 միլիոն ոչ ներգաղթային վիզա:

 

Վճարում կպահանջվի կատարել վիզաների տրամադրման պահին, և վճարներից ազատումներ չեն լինի: Համաձայն դրույթի՝ այն ճանապարհորդները, որոնք չեն խախտի իրենց վիզայի պայմանները, կարող են իրենց վճարած գումարը հետ ստանալ ուղևորության ավարտից հետո:

Վիզայի վճարի հետ կապված նոր պահանջների մանրամասները դեռ հստակ չեն։

Կատեգորիա՝ ապրելակերպ

Թեգեր ԱՄՆ, visa

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL