Ամերիկացի մի տղամարդ, ով իր սննդակարգում առավելապես ճարպային և խոլեստերինով հարուստ սննդամթերք էր օգտագործում, ներառյալ մեծ քանակությամբ կարագ, պանիր և համբուրգեր, հիվանդանոց է տեղափոխվել տարօրինակ ախտանշաններով։ Նրա ափերին, արմունկներին և ոտքերին դեղնավուն հանգույցներ էին առաջացել։ Այս դեպքը փաստագրվել է JAMA Cardiology ամսագրում, գրում է New York Post-ը։
Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդու խոլեստերինի մակարդակը բարձրացել է 1000 մգ/դլ-ից ավելի։
Նշենք, որ 240 մգ/դլ-ից բարձր խոլեստերինի մակարդակը համարվում է բարձր, իսկ 200 մգ/դլ-ից ցածրը՝ նորմալ։ Մինչ այս դիետան սկսելը, նրա խոլեստերինի մակարդակը տատանվում էր 210-ից 300 մգ/դլ միջև։
Տղամարդը բժիշկներին պատմել է, որ ութ ամիս առաջ սկսել է խիստ մսային դիետա, որի հիմքում եղել է կարագը, պանիրն ու համբուրգերները։ Նա օրական մինչև 9 կիլոգրամ նման սննդամթերք է օգտագործել։
Տղամարդու խոսքով՝ դիետան նպաստել է քաշի կորստին, էներգիայի մեծացմանը և ճանաչողական ֆունկցիայի բարելավմանը։ Սակայն նրա մաշկի վիճակը գնալով վատացել է։
Բժիշկները նրա մոտ ախտորոշել են քսանթելազմա, սա մի վիճակ է, երբ բարձր խոլեստերինը կամ արյան ճարպերը հանգեցնում են լիպիդային նստվածքների առաջացմանը։ Թեև այս նստվածքները սովորաբար աչքերի շուրջ են հայտնվում, դրանք կարող են առաջանալ մարմնի այլ մասերում, ինչպես այս դեպքում։
Հոդվածի հեղինակները շեշտել են, որ դեպքը ցույց է տալիս խոլեստերինի մակարդակը վերահսկելու կարևորությունը բարդությունները կանխարգելելու համար։
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տալիս խուսափել այդպիսի դիետաներից։ Նրանք խորհուրդ են տալիս ընդունել հավասարակշռված սննդակարգ, որը կներառի է մրգեր, բանջարեղեն, հացահատիկներ, ցածր ճարպայնությամբ կաթնամթերք և այլն։
Հետաքրքիր փաստեր:
- Խոլեստերինը մարմնում կարևոր նշանակություն ունի, օգնում է արտադրել վիտամին D, ստեղծում է բջջային թաղանթներ և արտադրում հորմոններ։
- Խոլեստերինի բարձր մակարդակը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի և այլ լուրջ խնդիրների։
- Մսամոլ դիետաները կարող են հանգեցնել սննդանյութերի պակասի, երիկամների ծանրաբեռնվածության և մարսողական խանգարումների։
Այս դեպքը ցույց է տալիս, որ առողջ սննդակարգը բազմազան և հավասարակշռված պետք է լինի։ Խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի կամ դիետոլոգի հետ առողջ սննդակարգի մշակման համար։
Նշում: Այս հոդվածը ունի տեղեկատվական բնույթ և չի փոխարինում բժշկական խորհրդատվությանը։