1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Ինչու է ամռանը դժվարանում քնելը

Ինչու է ամռանը դժվարանում քնելը

25.07.2025 /

Շատերը ամռան ամիսներին բախվում են անքնության հետ, և գիտնականները պարզել են՝ պատճառը լույսի ազդեցությունն է մարդու օրգանիզմի վրա։

Ամռանը մելատոնինի արտադրությունը տեղաշարժվում է 30-60 րոպեով, իսկ առավոտյան լույսն ավելի շուտ է ներթափանցում ննջասենյակ։ Սա կարող է զգալիորեն կրճատել քնի տեւողությունը։

 

Հետազոտության շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են 188 մարդու քունը լաբորատոր պայմաններում՝ տարվա տարբեր եղանակներին։ Արդյունքում պարզվել է, որ ամռանը մարդիկ միջինում մեկ ժամով պակաս են քնում:

 

Նույն հետազոտական խումբը հետագայում երկու տարի շարունակ հետեւել է 377 մասնակիցների քնին։ Պարզվել է, որ վերջին գարնանային սառը գիշերից հետո քնի տեւողությունն ու արագ քնի փուլը սկսում են աստիճանաբար կրճատվել՝ մինչեւ 62 և 24 րոպեով համապատասխանաբար։

 

Մաշտաբային հարցումները ևս հաստատում են այս տվյալները։ Ավելի քան 30 հազար կանադացիներ հայտնել են, որ ամռան կեսին քնում են միջինում 8 րոպեով պակաս, քան ձմռանը։ 

 

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ Նորվեգիայի Տրոմսյո քաղաքի բնակիչները ամռանը հաճախ են բողոքում օրվա ընթացքում հոգնածությունից ու անքնությունից։ Իսկ Գանայի Աքրա քաղաքում, որը մոտ է հասարակածին, այդ ցուցանիշները գրեթե չեն փոխվում։

 

Քնի խանգարումների վրա կարող է ազդել նաեւ բարձր ջերմաստիճանը։ Լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ 26-ից 32 աստիճան Ցելսիուսի բարձրացումը նվազեցնում է թե՛ դանդաղ, թե՛ արագ քնի տեւողությունը։

 

Բացի այդ, ամառային ամիսներին քունը կարող են խանգարել նաև մարդու խրոնոտիպը (գիշերային կամ առավոտյան ակտիվություն), հոգեկան վիճակը:

 

Նշենք, որ այս նյութը չի փոխարինում բժշկական խորհրդատվությանը։ Քնի հետ կապված խնդիրների դեպքում դիմեք մասնագետի։

Կատեգորիա՝ ապրելակերպ

Թեգեր անքնություն, բժշկություն, ամառ

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL