1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Ինչպես պահպանել առողջությունն ու երիտասարդությունը 40-ից հետո. խորհուրդներ դիետոլոգներից

Ինչպես պահպանել առողջությունն ու երիտասարդությունը 40-ից հետո. խորհուրդներ դիետոլոգներից

Սննդի ոլորտի մասնագետների խոսքով՝ 40 տարեկանից հետո առողջ սնվելու սովորություններ ձևավորելը կօգնի նվազեցնել քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ահա այն սննդամթերքները, որոնք հատկապես կարևոր են այս տարիքում։

 

  • Ձիթապտղի յուղ: Այն պարունակում է ավելի առողջարար ճարպեր, քան շատ այլ յուղեր, և հարուստ է պոլիֆենոլներով, որոնք ունեն հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություններ։ Վերջերս կատարված մի հետազոտություն ցույց է տվել, որ օրական մոտ կես ճաշի գդալ ձիթապտղի յուղ օգտագործելը 28%-ով նվազեցնում է դեմենցիայի զարգացման հավանականությունը։

 

  • Ընկույզներ: Դրանք հաճախակի օգտագործելը կապված է տիպ 2 շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների և որոշ քաղցկեղի տեսակների ռիսկի նվազեցման հետ։ Մի գիտական աշխատանքի համաձայն՝ ընկույզները նպաստում են առողջ ծերացմանը։

 

  • Մուգ կանաչ տերևավոր բանջարեղեն: 40 տարեկանից հետո նման բանջարեղեն ուտելը պարտադիր է։ Այն անփոխարինելի է ճանաչողական գործառույթները, սրտի առողջությունը և ոսկորների ամրությունը պահպանելու համար։

 

  • Կտավատի սերմեր: Երկու ճաշի գդալ կտավատի սերմը պարունակում է 4 գրամ մանրաթել։ Դրանք նաև հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք նվազեցնում են քրոնիկ բորբոքումները, որոնք սովորաբար ուժեղանում են տարիքի հետ։

 

  • Տեֆ։ Սա փոքրիկ, առանց գլյուտենի հացահատիկ է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր միջին տարիքում կանոնավոր կերպով ավելի շատ ամբողջահատիկներ են ուտում, ավելի երկար են ապրում և ավելի հազվադեպ են հիվանդանում։

 

  • Քամած (հունական) յոգուրտ: Այն հարուստ է պրոբիոտիկներով և այլ նյութերով, որոնք նպաստում են օգտակար աղիքային բակտերիաների աճին։ Բացի այդ, հունական յոգուրտի շնորհիվ դուք ավելի շատ սպիտակուց կստանաք, ինչը նվազեցնում է մկանային զանգվածի կորուստը 40 տարեկանից հետո։

 

  • Հատապտուղներ: Ապացուցված է, որ դրանց կանոնավոր օգտագործումը պաշտպանում է ուղեղը ծերացման և բորբոքումների բացասական հետևանքներից։

 

  • Յուղոտ ձուկ: Մի հետազոտության արդյունքների համաձայն՝ 50-ից բարձր տարիքի մարդիկ, ովքեր 10 շաբաթվա ընթացքում շաբաթական երկու անգամ ճաշին մոտ 140 գրամ ձուկ էին ուտում, ավելի քիչ մկանային զանգված էին կորցնում, քան նրանք, ովքեր ձուկ չէին ուտում։

 

 

Զգուշացում․ Լրատվական բնույթի նյութերը չպետք է հավասարեցնել բժշկի նշանակումներին։ Որևէ որոշում կայացնելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ։

07.09.2025

սնունդ, առողջություն

ապրելակերպ

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL