Ցանկանու՞մ եք դեղահաբը գազավորված ըմպելիքով խմել։ Դա այնքան անվնաս չէ, որքան թվում է։ Ահա, թե որ դեղամիջոցների հետ չի կարելի օգտագործել գազավորված ըմպելիքներ։
Անտացիդներ
Դրանք չեզոքացնում են ստամոքսի թթուները, իսկ գազավորված ըմպելիքների թթվայնությունն ու ածխաթթու գազը կարող են առաջացնել ոչ ցանկալի գազեր։ Սա կվատթարացնի փքվածության և ռեֆլյուքսի ախտանիշները։ Ավելի լավ է դեղը ջրով խմել և դրանից հետո առնվազն մեկ ժամ խուսափել գազավորված ըմպելիքներից։
Լևոտիրոքսին
Այն ավելի լավ է ընդունել քաղցած վիճակում՝ մաքուր ջրով, և սպասել առնվազն 30–60 րոպե՝ նախքան գազավորված ըմպելիք կամ սնունդ օգտագործելը։
Ազոլային հակասնկային դեղամիջոցներ
Դրանց արդյունավետությունը կարող է նվազել գազավորված ըմպելիքների հետ օգտագործելու դեպքում։ Կլինիկական դեղագետ Ալիսա Ռիդը բացատրում է, որ կոլայի տիպի գազավորված ըմպելիքները մեծացնում են ազոլային հակասնկային դեղամիջոցների շիճուկային կոնցենտրացիան, որոնք կարող են թունավոր լինել օրգանիզմի համար։
Տետրացիկլինային խմբի հակաբիոտիկներ
Դրանք պետք է ընդունել քաղցած վիճակում և խմել մաքուր ջրով։
Մեթոտրեքսատ
Կոկա-կոլայի և այլ գազավորված ըմպելիքների մեջ կաֆեինը կարող է ուժեղացնել մեթոտրեքսատի թունավոր ազդեցությունը։
Ալենդրոնատ
Կոկա-կոլայի հետ միաժամանակ օգտագործելը կարող է նվազեցնել դեղամիջոցի արդյունավետությունը։
Նյութերը լրատվական բնույթի են և որոշում կայացնելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ։