Միջերկրածովյան դիետան վաղուց արդեն ապացուցել է իր արդյունավետությունը: Սա գիտականորեն հիմնավորված սննդակարգ է, որը բարելավում է ոչ միայն մեր ֆիզիկական առողջությունը, այլ նաև մտավոր կարողությունները:
Թուլեյնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ այս սննդակարգը դրական ազդեցություն է թողնում աղիքների միկրոֆլորայի վրա: Արդյունքում զգալիորեն բարելավվում է հիշողությունը, ուշադրությունը և տրամաբանական մտածողությունը:
Ի՞նչ է պետք ուտել:
Սննդակարգը շատ պարզ է և հասանելի: Այն ներառում է՝
- Բանջարեղեն և մրգեր՝ լոլիկ, սմբուկ, դդմիկ, պղպեղ, ցիտրուսային մրգեր, խաղող
- Ամբողջական հատիկավոր մթերքներ՝ հաց, մակարոնեղեն, գորշ բրինձ, բլղուր, կինոա
- Յուղոտ ձուկ՝ սաղմոն, սարդինա, սկումբրիա
- Ընդեղեն և ընկույզներ՝ սիսեռ, լոբի, ոսպ, նուշ, ընկույզ
- Կաթնամթերք՝ մածուն, պանիր
- Կարմիր միս՝ չափավոր քանակությամբ
- Կարմիր գինի՝ մեկ բաժակ ճաշի ընթացքում
- Համեմունքներ՝ օրեգանո, ռեհան, մաղադանոս, սխտոր
Հետազոտությունները ցույց են տվել, որ այս դիետային հետևող մարդիկ ավելի քիչ են ենթարկվում տարիքային փոփոխությունների: Նրանք պահպանում են իրենց մտավոր պայծառությունը նույնիսկ 40 տարեկանից հետո:
Կարևոր է հիշել, որ Միջերկրածովյան դիետան ոչ թե ժամանակավոր սննդակարգ է, այլ առողջ ապրելակերպի մշտական մաս: Այն հեշտ է պահպանել, քանի որ ներառում է համեղ և բազմազան մթերքներ: