1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում վարորդները կունենան ոչ թե 9, այլ 13 բալ. որոշումն ընդունվեց

Հայաստանում վարորդները կունենան ոչ թե 9, այլ 13 բալ. որոշումն ընդունվեց

20.02.2025

ՀՀ–ում վարորդների համար սահմանված 9 տուգանային բալային համակարգից անցում կկատարվի 13 բալային համակարգի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։

 

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հեղինակել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

 

«Վարորդներից ենք ստացել ահազանգեր, որ կարիք կա վերանայելու գործող բալային համակարգը։ Շատ հաճախ, երբ խոսում ենք երթևեկության ինտենսիվության մասին, լինում են իրավիճակներ, երբ կախված չի լինում վարորդների կամքից, որոնց արդյունքում հատկացված բալերը սպառվում են»,– ասաց նախարարը։

 

Նրա խոսքով` անցումը 9 տուգանային բալային համակարգից 13–ի հնարավորություն կտա դրսևորել ճկունություն, և այն իրավախախտումների դեպքում, որոնք կապված չեն երթևեկության անվտանգության հետ։ Այս դեպքում վարորդները կկարողանան ըստ իրավիճակի ավելի ազատ լինել։

Կատեգորիա՝ ապրելակերպ

Թեգեր ավտո

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL