1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Ինչ կփոխվի, եթե ամեն օր խմեք կանաչ թեյ

Ինչ կփոխվի, եթե ամեն օր խմեք կանաչ թեյ

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ կփոխվի, եթե ամեն օր օրը սկսեք մեկ բաժակ կանաչ թեյով։ Պարզվում է՝ շատ բան։ Ահա թե ինչ կարող է տալ այդ սովորությունը․

 

Մտքի պարզություն։

 

Կարդիոլոգ, Impact Health-ի հիմնադիր Լի Ս. Մարկուսը նկատել է, որ կանաչ թեյը սննդակարգում ներառելուց ընդամենը երեք օր հետո իր ուշադրությունն ավելի լավն է դարձել։ Բարձր էներգիան պահպանվել է 4–6 ժամ՝ առանց կեսօրվա սովորական հոգնածության զգացողության։

 

Ավելի որակյալ քուն։


Զարմանալի է, բայց Մարկուս բժիշկը պատմում է, որ քունը լավացել է, երբ նա սուրճից անցել է կանաչ թեյի։ Նա սկսել է ավելի արագ քնել և արթնանալ ավելի հանգստացած։

 

Աղիք–ուղեղ կապի բարելավում։


Կանաչ թեյի հակաօքսիդանտները լավացնում են մարսողությունը։ Դրա շնորհիվ Էվերհարթն իրեն ավելի հավասարակշռված է զգացել ծանր աշխատանքային օրերին։

 

Բորբոքման ցուցանիշների նվազում։


Վեց ամիս կանաչ թեյի կանոնավոր օգտագործումից հետո Մարկուսի մոտ C-ռեակտիվ սպիտակուցի (բորբոքման ցուցանիշ) մակարդակը նվազել է 15%-ով։

 

Խաղաղության զգացում։


Կանաչ թեյը նվազեցնում է սթրեսը և օգնում է հանգիստ վերաբերվել բարդ իրավիճակներին։

 

⚠️ Նյութը տեղեկատվական է և չի կարող փոխարինել բժշկի խորհրդին։ Մինչ որոշում ընդունելը անպայման խորհրդակցեք մասնագետի հետ։

18.09.2025

կանաչ թեյ

ապրելակերպ

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL