Որոշ մարդիկ պնդում են, որ խնձորի քացախը կարող է օգնել նիհարել։ Սակայն, ըստ սննդաբանների, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։
Որոշ տվյալներ ցույց են տալիս, որ խնձորի քացախն օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը, բայց միայն շաքարախտով հիվանդ մարդկանց մոտ։ Այս մասին է խոսվում երկու ուսումնասիրություններում, որոնցից մեկի համաձայն՝ ութ շաբաթ շարունակ օրական 30 մլ (մոտ 2 ճաշի գդալ) խնձորի քացախը, հավասարակշռված սննդակարգի հետ համատեղ, զգալիորեն նվազեցրել է գլյուկոզայի և գլիկոզիլացված հեմոգլոբինի (HbA1c) մակարդակը։
Միևնույն ժամանակ, դեռևս շատ քիչ գիտական աշխատություններ կան, որոնք հաստատում են խնձորի քացախի օգտակարությունը նիհարելու համար։ Այդ ուսումնասիրություններում քացախը համակցվել է ցածր կալորիականությամբ դիետայի հետ, իսկ մասնակիցները, ովքեր չէին խմում այն ( այսինքն՝ վերահսկիչ խումբը), նույնպես նիհարել են։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, բանը դիետայի, այլ ոչ թե քացախի մեջ է։
Խոլեստերինի մակարդակը
Մի համակարգված ակնարկում և մետավերլուծությունում գիտնականները պարզել են, որ օրական 15 մլ խնձորի քացախը զգալիորեն նվազեցնում է խոլեստերինի ընդհանուր մակարդակը։ Բայց ամենաուժեղ ազդեցությունը նկատվել է 2-րդ տիպի շաքարախտով մարդկանց մոտ։
Նյութերը լրատվական բնույթի են և որոշում կայացնելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ։