Խոլեստերինն անհրաժեշտ է մեր օրգանիզմին բջիջներ ձևավորելու և հորմոններ արտադրելու համար։ Սակայն այս նյութի ավելցուկը կարող է մեծացնել սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը։ Ահա թե խոլեստերին պարունակող ինչ մթերքներից է ավելի լավ խուսափել, և որոնք կօգնեն ամրապնդել առողջությունը։
-
Ձու. Պարունակում են բարձրորակ սպիտակուց, վիտամիններ և հանքանյութեր։ Մի շարք ուսումնասիրություններ նաև ցույց են տալիս, որ ձուն չի բարձրացնում սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը՝ չնայած խոլեստերինի բարձր պարունակությանը։
-
Ծովախեցգետին. Բաղադրության մեջ կա խոլեստերին, բայց նաև քիչ հագեցած ճարպեր և շատ սպիտակուց, B12 վիտամին, ցինկ և սելեն։
-
Սարդինա. Այս ձուկը հարուստ է D վիտամինով և կալցիումով, օմեգա-3 ճարպաթթուներով։
-
Ենթամթերք. Գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ մարդիկ, ովքեր չվերամշակված մսի, այդ թվում՝ ենթամթերքի չափավոր քանակություն են սպառում, ավելի քիչ հավանականություն ունեն սրտի հիվանդություններով տառապելու։
-
Պանիր. Գիտականորեն ապացուցված է, որ օրական 40 գ պանրի օգտագործումը կարող է պաշտպանել սրտի հիվանդությունների զարգացումից։
-
Տավարի միս. Որպես կանոն, այն ավելի շատ սննդանյութեր է պարունակում, այդ թվում՝ օմեգա-3 ճարպաթթուներ և ֆիտոքիմիական նյութեր։
-
Ճարպոտ կաթնամթերք. Նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեծ քանակությամբ ճարպ պարունակող կաթնամթերքի օգտագործումը չի հանգեցնում խոլեստերինի մակարդակի բարձրացման կամ սրտի հիվանդությունների զարգացման ռիսկի մեծացման։
Վնասակար մթերքներից խորհուրդ է տրվում խուսափել տապակած ուտեստներից, վերամշակված մսից, թխվածքներից, մսի ճարպոտ կտորներից, արագ սննդից։
Հոդվածը կրում է լրատվական բնույթ և չի կարող հավասարեցվել բժշկի ցուցումներին։ Որոշում կայացնելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ։