1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Մրգեր, որոնք կօգնեն բարելավել առողջությունը՝ նվազեցնելով արյան ճնշումն ու շաքարի մակարդակը

Մրգեր, որոնք կօգնեն բարելավել առողջությունը՝ նվազեցնելով արյան ճնշումն ու շաքարի մակարդակը

Մետաբոլիկ համախտանիշը մի շարք վիճակների համակցություն է, որոնք մեծացնում են 2-րդ տիպի շաքարային դիաբետi, սրտանոթային հիվանդությունների և ինսուլտի ռիսկը։ Այս համախտանիշը ախտորոշվում է, երբ առկա են հետևյալ գործոններից երեքը կամ ավելին՝ մեծացած գոտկատեղ, տրիգլիցերիդների բարձր մակարդակ, խոլեստերինի ցածր մակարդակ, գլյուկոզայի բարձր մակարդակ քաղցած վիճակում և բարձր արյան ճնշում։

 

Ահա այն մրգերը, որոնք կօգնեն բարելավել վիճակը մետաբոլիկ համախտանիշի դեպքում.

 

  • Նուռ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն դրական է ազդում արյան ճնշման, արյան մեջ շաքարի, խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակի վրա։ Դա պայմանավորված է նրանով, որ նուռը պարունակում է հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություններ ունեցող նյութեր։ Նուռը նաև նպաստում է օգտակար Akkermansia աղիքային բակտերիաների աճին, որոնք աջակցում են նյութափոխանակությանը, առողջ քաշին, բարելավում ինքնազգացողությունը և ամրապնդում իմունիտետը։

 

  • Ձմերուկ։ Ըստ հետազոտությունների՝ մարդիկ, ովքեր չորս շաբաթ շարունակ օրական երկու բաժին ձմերուկ են կերել, իրենց ավելի քիչ քաղցած և ավելի հագեցած են զգացել, քան նրանք, ովքեր նույնքան կալորիա են ստացել ցածր յուղայնությամբ թխվածքաբլիթներից։ Նրանց մոտ նաև նկատվել է արյան ճնշման և քաշի նվազում։

 

  • Մոշ։ Մոշը պարունակում է կալիում, կալցիում և մագնեզիում, որոնք նպաստում են արյան ճնշման իջեցմանը։ Այս հատապտուղը նաև հարուստ է մանրաթելերով։

 

  • Ցիտրուսային մրգեր։ Դրանք պարունակում են կալիում, վիտամին C և մանրաթելեր։ Ցիտրուսային մրգերը ներառված են նաև DASH դիետայում, որը խորհուրդ է տրվում հիպերտոնիայի բուժման համար։

 

  • Խաղող։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ խաղողը նվազեցնում է արյան ճնշումը, տրիգլիցերիդների, ընդհանուր խոլեստերինի մակարդակը։ Ինչպես նուռը, այն նույնպես նպաստում է օգտակար Akkermansia աղիքային բակտերիաների աճին։

 

  • Խնձոր։ Դրանք հարուստ են մանրաթելերով, իսկ կեղևը՝ հակաօքսիդանտներով, որոնք օգնում են նվազեցնել մետաբոլիկ համախտանիշի զարգացման ռիսկի գործոնները։

 

Զգուշացում․ Լրատվական բնույթի նյութերը չպետք է հավասարեցնել բժշկի նշանակումներին։ Որևէ որոշում կայացնելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ։

 

04.09.2025

ապրելակերպ

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL