2025 թվականի տարեսկզբից մինչ օրս վաճառվել է հասարակական տրանսպորտից օգտվելու 112 հազար 518 փաթեթ։ Այս մասին հայտնել են «Թել-Սել» ընկերությունից։
Վաճառված 112 հազար փաթեթներից 37 հազար 900-ը երկարաժամկետ փաթեթներն են՝ ամսական, եռամսյակային և տարեկան։ Դրանցից 18 հազար 600-ը տրամադրվել են անվճար։ Նշենք, որ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Երևանում, 2025 թվականի դրությամբ, բնակվում է 1 միլիոն 141 հազար մարդ։