1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Մթերքներ, որոնք կարող են բարձրացնել շաքարախտի զարգացման ռիսկը. փորձեք դրանք ավելի քիչ ուտել

Մթերքներ, որոնք կարող են բարձրացնել շաքարախտի զարգացման ռիսկը. փորձեք դրանք ավելի քիչ ուտել

23.07.2025 /

2-րդ տիպի շաքարային դիաբետը կարող է առաջանալ տարբեր պատճառներով։ Դրանցից մեկը ձեր սննդակարգն է։ Ահա թե որ մթերքներն են պարունակում թաքնված շաքար կամ հագեցած ճարպեր, որոնցից խորհուրդ է տրվում խուսափել կամ սահմանափակել դրանց օգտագործումը:

 

  • Օսլայով հարուստ բանջարեղեն. Այս բանջարեղենները շատ ածխաջրեր են պարունակում։ Դրանց թվին են պատկանում կարտոֆիլը, եգիպտացորենը, կանաչ ոլոռը և դդումի տեսակները։

  • Կարմիր և վերամշակված միս. Մեկ ուսումնասիրություն, որն ընդգրկել է ավելի քան 63,000 չինացի մեծահասակների, ցույց է տվել, որ կարմիր մսի օգտագործումը մեծացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։ Ընդ որում, այս կապն ավելի ուժեղ է եղել կանանց մոտ։ 

  • Վերամշակված մրգեր. Խոսքը վերաբերում է մրգերին, որոնք վերամշակվել են ջեմերի, ժելեների, քաղցր ուտեստների վերածելու համար։ Չոր մրգերը ևս երբեմն պարունակում են ավելացված շաքար։

  • Սպիտակ բրինձ. Շագանակագույն բրնձի համեմատ՝ այն ավելի քիչ մանրաթելեր, պոլիֆենոլներ և այլ վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում։ Այս բրինձն ունի նաև բարձր գլիկեմիկ ինդեքս։

  • Գազավորված ըմպելիքներ. Քաղցր ըմպելիքների (ներառյալ շաքար ավելացված հյութերը, մրգային ըմպելիքները, սպորտային ըմպելիքները, քաղցր թեյը, էներգետիկ ըմպելիքները) օգտագործումը զգալիորեն մեծացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը։ Մեկ ուսումնասիրության համաձայն՝ քաղցր ըմպելիքի յուրաքանչյուր օրական չափաբաժինը 18%-ով մեծացնում է այս ռիսկը։

  • Աղի խորտիկներ. Դրանք կարող են բարձրացնել արյան ճնշումը, ինչը մեծացնում է առողջության հետ կապված այլ խնդիրների, մասնավորապես՝ սրտի կաթվածի, ինսուլտի, երիկամների հիվանդությունների զարգացման ռիսկը։

  • Հացաթխված ձուկ. Թեև ձուկը, ընդհանուր առմամբ, համարվում է առողջարար սնունդ, տապակված և հացի շերտով տարբերակները կարող են բարձրացնել շաքարի և խոլեստերինի մակարդակը։

  • Համեմունքներ և սոուսներ. Կետչուպը, մայոնեզը, բարբեքյու սոուսը և տարբեր աղցանների սոուսներ հաճախ պարունակում են շատ ավելացված շաքար, նատրիում և հագեցած ճարպեր։

 

Հոդվածը կրում է լրատվական բնույթ և չի կարող հավասարեցվել բժշկի ցուցումներին։ Որոշում կայացնելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ։

Կատեգորիա՝ ապրելակերպ

Թեգեր շաքարախտ

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL