1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Անվճար էքսպրես առաքում մինչև տուն. Wildberries-ի նոր ծառայությունը՝ Երևանում

Անվճար էքսպրես առաքում մինչև տուն. Wildberries-ի նոր ծառայությունը՝ Երևանում

18.07.2025 /

Wildberries միջազգային էլեկտրոնային առևտրի հարթակն ընդլայնում է առաքման հնարավորությունները Հայաստանում՝ գործարկելով նոր ձևաչափ՝ «Էքսպրես առաքում»։ Այժմ հաճախորդները կարող են ստանալ ապրանքը Պատվերների ստացման կետից (ПВЗ) մինչև տուն՝ լիովին անվճար և ընդամենը 2 ժամվա ընթացքում։

 

Ծառայությունն առայժմ գործում է այն պատվերների համար, որոնք արդեն հասել են Wildberries-ի պատվերների ստացման կետ։ Առաքումը հնարավոր է նույն օրը՝ հասցեն նշելու և հասանելի ժամային պատուհանը ընտրելու միջոցով։

 

«Հայաստանում էլեկտրոնային առևտուրը արագ զարգանում է, և սպառողների սպասելիքներն աճում են։ Շեշտը դրվում է ոչ միայն ապրանքի որակի, այլև արագ ու հարմար սպասարկման վրա։ Մենք ներդնում ենք «Էքսպրես առաքում», որպեսզի ապրանքների ստացումը լինի հնարավորինս արագ, պարզ և հասանելի։ Wildberries-ն այսուհետ ավելի մոտ է, քան երբևէ»,-նշել է Wildberries-ի Հայաստանի ռեգիոնալ տնօրեն Դավիթ Միրզոյանը։

 

Սկզբում ծառայությունը հասանելի կլինի միայն Երևանի տարածքում, սակայն առաջիկայում նախատեսվում է ընդլայնել այն դեպի մարզեր։

Wildberries-ը շարունակում է զարգացնել իր լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում՝ ներդնելով նորարարական լուծումներ, որոնք նպաստում են թվային շուկայի առաջխաղացմանը և ամրապնդում հաճախորդների վստահությունը։

Կատեգորիա՝ ապրելակերպ

Թեգեր Wildberries

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL