Շոգ եղանակին քրտնարտադրությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է հրաժարվել կծու սննդից և կոֆեինից: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայից դեղագործ Աբբաս Կանանին: Մասնագետի խոսքերը մեջբերել է The Sun-ը։
Ըստ Կանանիի անհրաժեշտ է ձեր սննդակարգից հեռացնել ճարպերով հարուստ սնունդը: Փաստն այն է, որ արագ սնունդը, ճարպոտ միսը, կարագը և հրուշակեղենը կարող են բարձրացնել խոլեստերինի մակարդակը: Սա, իր հերթին, կարող է խաթարել արյան շրջանառության համակարգը և առաջացնել քրտնարտադրության ավելացում։
Շոգ եղանակի համար «անպիտան» մթերքների ցանկում են նաև համեմունքներն ու կոֆեինը՝ այս մթերքները խթանում են կենտրոնական նյարդային համակարգը: Այս հատկությունը ոչ միայն ունի թարմացնող ազդեցություն, այլև մեծացնում է օրգանիզմի ջերմագենեզը, ինչը ստիպում է քրտնել:
Մասնագետը հավելել է, որ շոգի ժամանակ չպետք է մոռանալ ջրային հաշվեկշռի պահպանման մասին: Նա բացատրել է, որ ջրազրկումը մեծացնում է քրտնարտադրությունը, քանի որ մարմինը ստիպված է ավելի շատ ջանքեր գործադրել մաշկը սառեցնելու համար։
Դեղագործը նաև խորհուրդ տվեց նրանց, ովքեր ցանկանում են ավելի քիչ քրտնել, հրաժարվել վատ սովորություններից, բավարար քնել և ավելի քիչ նյարդայնանալ: Բացի այդ, Կանանին խորհուրդ տվեց նախապատվությունը տալ բնական նյութերից պատրաստված ազատ հագուստին: