1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Խոսում ենք լյարդի մասին․ այս պարզ սովորությունը կարող է կանխել քրոնիկ հիվանդությունները

Խոսում ենք լյարդի մասին․ այս պարզ սովորությունը կարող է կանխել քրոնիկ հիվանդությունները

Քրոնիկ լյարդի հիվանդությունները օրեցօր ավելի տարածված են դառնում։ Ակնկալվում է, որ մինչև 2040 թվականը ամերիկացիների ավելի քան 40%-ի մոտ կզարգանա ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն։ Բարեբախտաբար, կան կանխարգելիչ միջոցներ, որոնք կարելի է ձեռնարկել հենց հիմա։ Դրանցից մեկը՝ ավելի շատ կանգնելն է, քան նստելը։

 

Ահա, թե ինչպես կարող է երկարատև նստելուց հրաժարվելը նպաստել լյարդի առողջությանը։

 

  • Նպաստում է առողջ ապրելակերպի ընտրությանը։ Ֆիզիկական վարժությունները և նպատակային շարժումը կապված են օգտակար սովորությունների հետ, ինչպիսիք են ճիշտ սնվելը, ալկոհոլից հրաժարվելը, քնի հիգիենայի պահպանումը:

 

  • Աճեցնում է մկանային զանգվածը։ Մկանային զանգվածի բավարար քանակությունն հատկապես կարևոր է ցիռոզ ունեցող մարդկանց համար։ Մի հետազոտություն ցույց է տվել, որ լյարդի ցիռոզով մասնակիցները, որոնցից 15 վայրկյանից ավելի էր պահանջվում «աթոռից վեր կենալու» թեստը հաղթահարելու համար, ավելի բարձր մահացության ռիսկ են ունեցել։

 

  • Պահպանում է ակտիվությունը։ Գիտական աշխատանքները ցույց են տալիս, որ նույնիսկ փոքր ֆիզիկական ակտիվությունը հատկապես կարևոր է լյարդի աշխատանքը բարելավելու և ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության զարգացումը կանխելու համար։

 

  • Օգնում է հավասարակշռել արյան մեջ շաքարի մակարդակը։ Ենթադրվում է, որ լյարդի ճարպային հիվանդության դեպքում ինսուլինի դիմադրողականությունը բարձրանում է։ Դա նվազեցնելու համար օգտակար է առողջ ապրելակերպը, հավասարակշռված սնունդը և կանոնավոր ֆիզիկական վարժությունները։ Մի համակարգված ուսումնասիրության և մետա-վերլուծության արդյունքների համաձայն՝ այն մարդիկ, ովքեր օրական 1,3 ժամ ավելի շատ են կանգնել, քան նստել, արյան մեջ շաքարի մակարդակի և մարմնի ճարպի զգալի նվազում են ունեցել։

 

  • Կարգավորում է նյութափոխանակությունը։ Լյարդն օգնում է մարսել սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերը։ Այն մեր մարմնի նյութափոխանակության կենտրոնն է։

 


 

⚠️ Նյութը տեղեկատվական բնույթ ունի և չի կարող փոխարինել բժշկի խորհրդին։ Սննդակարգում կամ բուժման մեջ փոփոխություն անելուց առաջ անպայման խորհրդակցեք մասնագետի հետ։

08.09.2025

Լյարդ, առողջություն

ապրելակերպ

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL