Ըստ Journal of the Endocrine Society ամսագրում հրապարակված նոր հետազոտության՝ սննդակարգը կարող է ազդել ոսկորների ամրության վրա։ Մասնավորապես, եթե դուք պարբերաբար բաց եք թողնում նախաճաշը կամ ուշ եք ընթրում, ապա օստեոպորոզի հետևանքով կոտրվածքների առաջացման հավանականությունը մեծանում է։
Հետազոտության շրջանակում մասնագետները վերլուծել են Ճապոնիայի DeSC բժշկական տվյալների բազայից ավելի քան 20 տարեկան 927,130 մեծահասակների մասին տեղեկությունները։ Մասնակիցները լրացրել են իրենց ապրելակերպի մասին հարցաթերթիկներ և միջինում դիտարկվել են 2.6 տարի։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր շաբաթական ավելի քան երեք անգամ բաց են թողնում նախաճաշը, կոտրվածքների զարգացման հավանականությունը 18%-ով ավելի բարձր է։
Իսկ նրանց մոտ, ովքեր շաբաթական երեք անգամից ավելի ընթրում էին քնելուց 2 ժամից առաջ, կոտրվածք ստանալու ռիսկը 8%-ով ավելի բարձր էր։
Հետազոտողները նաև նկատել են, որ սննդակարգի այս սովորույթները սովորաբար զուգորդվում էին այլ ոչ առողջ սովորությունների հետ, ինչպիսիք են՝ ծխելը, ֆիզիկական ակտիվության և քնի պակասը։
Զգուշացում․ Լրատվական բնույթի նյութերը չպետք է հավասարեցնել բժշկի նշանակումներին։ Որևէ որոշում կայացնելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ։