Աշնանը հայաստանյան շուկա մուտք կգործի նոր ավիափոխադրող։ Նոյեմբերից «Etihad Airways»-ը կգործարկի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի ուղղությամբ չվերթեր։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Նշվում է, որ նոյեմբերից կգործարկվեն 7 նոր ուղղություններ, այդ թվում՝ Թբիլիսի, Տաշքենդ, Ալմաթի և Երևան։
«Etihad Airways»-ը հիմնադրվել է 2003 թվականի հուլիսին, Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային ավիաընկերությունն է։ Այս ավիաընկերությունը նախկինում երբևէ դեպի Երևան չվերթեր չի իրականացրել։