1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
2024–ին ՀՀ բանկերը նախորդ տարվա համեմատ ավելի քան 100 մլրդ դրամի շահույթ են ունեցել

2024–ին ՀՀ բանկերը նախորդ տարվա համեմատ ավելի քան 100 մլրդ դրամի շահույթ են ունեցել

25.02.2025

ՀՀ բանկերը 2024թ–ին 2023–ի համեմատ ավելի քան 100 մլրդ դրամի շահույթ են ունեցել։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

 

«2024թ–ին բանկային համակարգը աշխատել է շահույթով և 363 մլրդ շահույթ է արձանագրել։ Եթե համեմատենք 2023թ–ի հետ, ապա աճը 100 միլիարդից շատ է եղել կամ մոտ 60 տոկոս։ սկ 2022թ–ին ունեցել ենք 250 միլիարդի աճ»,– ասաց միության նախագահը։

 

Նրա խոսքով` անցած տարվա շահույթը, սակայն, ավելի շատ պայմանավորված է 2023-ին կրած վնասներով` կապված ԼՂ–ի քաղաքացիների բռնի տեղահանության հետևանքով արձանագրված 80 մլրդ դրամի վնասի հետ։Պատասխանելով բանկերի` վարկային բարձր տոկոսադրույքներով գերշահույթներ գեներացնելու մասին հարցին` Ազատյանը նշեց, որ բարձր տոկոսներ ասելով` ընդունված է հասկանալ 50-150 տոկոսանոց վարկերը, իսկ Հայաստանում նման տոկոսադրույքներ գոյություն չունեն։

 

«Եթե խոսքը վերաբերում է հիփոթեքային կամ սպառողական վարկերի տոկոսադրույքներին, ասել, որ դրանք բարձր են, իմ կարծիքով, ճիշտ չէ, որովհետև կարող ենք ասել, որ դա փողի` պահանջարկի և առաջարկի հիման վրա ձևավորվող գինն է»,– ասաց բանախոսը։

 

Նա միաժամանակ քաղաքացիներին խորհուրդ տվեց հնարավոր խնդիրներից խուսափելու համար բանկային պայմանագրերում լողացող տոկոսադրույքների պարագայում հատուկ ուշադրություն դարձնել դրանց ձևավորման պայմաններին։

Կատեգորիա՝ բիզնես

Թեգեր բանկեր

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL