1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
AI հետազոտողը հրաժարվել է Meta-ի ավելի քան 1 միլիարդ դոլար աշխատավարձով աշխատանքից

AI հետազոտողը հրաժարվել է Meta-ի ավելի քան 1 միլիարդ դոլար աշխատավարձով աշխատանքից

23.07.2025 /

Արհեստական բանականության ոլորտում մասնագետների շուրջ մրցակցությունը հասնում է աննախադեպ մասշտաբների։ Abel ընկերության հիմնադիր Դենիել Ֆրենսիսի խոսքով՝ Meta-ն առաջարկել է 1.25 միլիարդ դոլար (4 տարվա համար) խոշոր AI հետազոտողի, սակայն նա մերժել է առաջարկը։

 

Այսպիսի թվերն արդեն սովորական են դարձել՝ տեխնոլոգիական հսկաները լավագույն մասնագետներին առաջարկում են վարձատրություն, որը համեմատելի է պրոֆեսիոնալ մարզիկների ու խոշոր ընկերությունների ղեկավարների վարձատրության հետ։

 

Meta-ն այս ռազմավարությամբ ձգտում է առաջատար դիրքեր զբաղեցնել գեներատիվ AI-ի ոլորտում։ Վերջերս ընկերությունը 14.3 միլիարդ դոլար է ներդրել Scale AI-ում և վարձել է նրա հայտնի տնօրեն Ալեքսանդր Ուանին՝ համատեղ ղեկավարելու Meta Superintelligence Labs-ը։


ԱԲ մասնագետների արտակարգ սղությունը խթանում է նրանց նկատմամբ պահանջարկը։ Գնահատականները ցույց են տալիս, որ համաշխարհային մասշտաբով կան ընդամենը մի քանի հազար մարդ, ովքեր ունեն նորագույն ԱԲ-ի առաջընթացները սնող մոդելներ կառուցելու փորձ։ Արդյունքում, առաջարկվող աշխատավարձերն ու խրախուսանքները աճել են։  Meta-ում փորձառու ինժեներների տարեկան աշխատավարձը հասնում է $440,000-ի։ Միջին օղակի մասնագետների տարեկան ընդհանուր փաթեթը կարող է հասնել 500,000–2 միլիոն դոլարի, իսկ ոլորտի «աստղերը» երբեմն վարձատրվում են ավելի բարձր, քան խոշոր ընկերությունների ղեկավարները։

 

Մարկ Ցուկերբերգն նույնիսկ անձամբ է հանդիպում AI հետազոտողների հետ՝ փորձելով գրավել լավագույն տաղանդներին։

Կատեգորիա՝ բիզնես

Թեգեր Արհեստական բանականություն, AI, Meta

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL