1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Սև օր կրիպտոշուկայում․ ներդրողները 700 միլիոն դոլար են կորցրել

Սև օր կրիպտոշուկայում․ ներդրողները 700 միլիոն դոլար են կորցրել

08.01.2025

Կրիպտոարժույթի շուկան զգալի անկում է գրանցել հունվարի 7-ին ԱՄՆ մակրոտնտեսական ցուցանիշների հրապարակումից հետո։ Բիթքոինի արժեքն առաջին անգամ վերջին շրջանում իջավ 100,000 դոլարի սահմանագծից ցածր՝ գրանցելով ավելի քան 5% անկում։

 

Ըստ Presto Research-ի վերլուծաբանների, անկման հիմնական պատճառը ներդրողների մտահոգություններն են, որոնք կապված են ինֆլյացիայի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ( Federal Reserve Board ) բարձր տոկոսադրույքների հետ։

 

Շուկայի անկումը չի սահմանափակվել միայն բիթքոինով։ Ethereum-ը գրանցել է ավելի զգալի՝ 8%-ից ավել անկում։ Մյուս կրիպտոարժույթները ևս հայտնվել են ճնշման տակ․ Hyperliquid-ը, Gala-ն և Celestia-ն կորցրել են իրենց արժեքի մոտ 16%-ը։

 

Շուկայի կտրուկ անկման հետևանքով լիկվիդացվել են շուրջ 700 միլիոն դոլարի առևտրային պոզիցիաներ, որից 270 միլիոնը բաժին է ընկել բիթքոինին և Ethereum-ին

 

BTC Markets-ի վերլուծաբան Ռեյչել Լուկասը նշում է, որ ԱՄՆ-ից ստացված տնտեսական տվյալները ստիպել են թրեյդերներին վերանայել իրենց սպասումները՝ կապված FRB-ի դրամավարկային քաղաքականության հետ։

 

Abra ընկերության առևտրային բաժնի ղեկավար Բոբ Ուոլդենը հավելում է, որ ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերության աճը լրացուցիչ զգուշավորություն է մտցրել ներդրողների շրջանում բիթքոինի նկատմամբ։

 

Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ կրիպտոարժույթների շուկան շարունակում է մնալ խիստ զգայուն ավանդական ֆինանսական շուկաների և մակրոտնտեսական գործոնների նկատմամբ։

Կատեգորիա՝ բիզնես

Թեգեր crypto, bitcoin

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL