1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Microsoft-ը բանակցություններ է վարում TikTok-ը գնելու համար

Microsoft-ը բանակցություններ է վարում TikTok-ը գնելու համար

28.01.2025

 

ԱՄՆ նախագահը լրագրողներին տեղեկացրել է, որ Microsoft-ը բանակցություններ է վարում TikTok-ը չինական ByteDance-ից գնելու վերաբերյալ:

 

«Տեսնենք, թե ինչ կլինի: Այս գործարքի համար շատ ցանկացողներ կլինեն», - ասաց Թրամփը և ավելացրեց, որ ինքը սիրում է մրցակցային առաջարկներ, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ավելի լավ գործարք կնքել:  

 

TikTok-ը գնելու մյուս հավակնորդները։


Ավելի վաղ TikTok-ը գնելու պաշտոնական առաջարկ էր արել Los Angeles Dodgers բեյսբոլային ակումբի նախկին սեփականատեր միլիարդատեր Ֆրենք ՄաքՔորթը: Իսկ արհեստական ինտելեկտի ոլորտում ստարտափ Perplexity AI ընկերությանը առաջարկել է միաձուլում, որն կարող էր թույլ տալ Bytedance-ի գոյություն ունեցող ներդրողների մեծամասնությանը պահել իրենց բաժնետոմսերը: Այս դեպքում ԱՄՆ կառավարությունը կարող էր ապագայում ստանալ միավորված ընկերության ուղիղ կեսը: Թրամփը նաև պնդում է, որ կհաստատեր TikTok-ի վաճառքը Իլոն Մասկին, սակայն գործարարը մեկնաբանություններ չի տվել այս առաջարկի վերաբերյալ:

 

Microsoft-ի երկրորդ փորձը։


Microsoft-ի համար սա TikTok-ը գնելու բանակցությունների երկրորդ փորձն է: 2020 թվականին Թրամփն առաջին անգամ ճնշում գործադրեց ByteDance-ի վրա՝ պահանջելով վաճառել հավելվածը ԱՄՆ-ում՝ ազգային անվտանգությանը սպառնալիքի պատճառով, և Microsoft-ը համարվում էր գնման հիմնական հավակնորդը: Բանակցությունները շուտով ձախողվեցին, իսկ Թրամփի պաշտոնից հեռանալուց հետո դադարեցվեցին նաև Սպիտակ տան՝ վաճառքն ապահովելու փորձերը: 

 

«ԱՄՆ կառավարությունն ուներ որոշակի պահանջներ, բայց այդ ամենը պարզապես անհետացավ», - 2021 թվականին ասել էր Microsoft-ի գլխավոր տնօրեն Սատյա Նադելլան։

Կատեգորիա՝ բիզնես

Թեգեր Microsoft, tiktok

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL