1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Մասկը գլխավորել է սուպերմիլիարդատերերի վարկանիշը

Մասկը գլխավորել է սուպերմիլիարդատերերի վարկանիշը

26.02.2025

Ամերիկացի գործարար, «SpaceX»-ի, «Tesla»-ի և «X» սոցցանցի ղեկավար Իլոն Մասկը առաջին տեղն է զբաղեցրել «Altrata» վերլուծական ընկերության կազմած սուպերմիլիարդատերերի վարկանիշում։

 

Ինչպես հայտնում է «The Wall Street Journal»-ը, աշխարհում ծայրահեղ հարուստ մարդկանց կատեգորիա է ձևավորվել՝ սուպերմիլիարդատերեր, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է առնվազն 50 մլրդ դոլար։Նրանց թվում առաջատար է դարձել Մասկը, որի կարողությունը գնահատվում է 419,4 մլրդ դոլար։

 

Երկրորդ տեղում՝263,8 մլրդ դոլար կարողությամբ, ամերիկյան առցանց հարթակի` «Amazon»–ի, հիմնադիր Ջեֆ Բեզոսն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «LVMH»-ի սեփականատեր Բեռնար Առնոն։ Նրա կարողությունը գնահատվել է 238,9 մլրդ դոլար։24 սուպերմիլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմում է շուրջ 3,3 տրիլիոն դոլար, ինչը համադրելի է Ֆրանսիայի անվանական ՀՆԱ-ի հետ։

 

Հատկանշական է, որ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին ամենահարուստ մարդիկ արդյունաբերողներն էին, մինչդեռ այսօրվա սուպերմիլիարդատերերի մեծ մասն իրենց հարստությունը ձեռք են բերել տեխնոլոգիական ոլորտում աշխատելով:

Կատեգորիա՝ բիզնես

Թեգեր Մասկ

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL