Ամերիկացի և իռլանդացի գիտնականները եկել են եզրակացության, որ չորսօրյա աշխատանքային շաբաթը կարող է դրական ազդեցություն ունենալ աշխատողների առողջության ու բարեկեցության վրա։
Ինչպես հաղորդում է Nature Human Behaviour գիտական ամսագիրը, Բոստոնի և Դուբլինի համալսարանների սոցիոլոգները վեցամսյա հետազոտության շրջանակում փորձարկում են անցկացրել՝ ներառելով 6 երկր շուրջ 3000 աշխատակցի 141 կազմակերպությունից։ Աշխատանքային շաբաթը կրճատվել է մեկից ութ ժամով։
Բոլոր խմբերում ընդգծվել է, որ առողջությունը բարելավվել է, նվազել են մասնագիտական հյուծվածությունն ու դժգոհությունները։ Ամենաուշագրավ արդյունքները դիտվել են այն աշխատակիցների մոտ, որոնց աշխատանքային ժամերը կրճատվել են ութով։
Հետազոտողները նաև նշում են, որ նման մոտեցումը կարող է նպաստել շրջակա միջավայրի բարելավմանը։ Ըստ նրանց՝ կարճ աշխատանքային շաբաթ ունեցող երկրները հաճախ ունեն ցածր էկոլոգիական ազդեցության ցուցանիշներ։