1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուսնի վրա այժմ 4G կա․ Nokia–ն և NASA–ն ինտերնետը հասցրել են Լուսին

Լուսնի վրա այժմ 4G կա․ Nokia–ն և NASA–ն ինտերնետը հասցրել են Լուսին

10.03.2025

Nokia ընկերությունը NASA-ի հետ համատեղ Լուսնի վրա տեղադրել է պատմության մեջ առաջին 4G LTE համակարգը՝ Lunar Surface։ Այս տեխնոլոգիան հնարավորություն կտա ապահովել արագ կապ լուսնագնացների և վայրէջքի մոդուլների միջև, ինչը կարևոր է մեծ ծավալի տվյալների, այդ թվում՝ 4K վիդեոների փոխանցման համար։

 

4G համակարգի տեղադրումը զգալիորեն կբարելավի լուսնագնացների կառավարումը՝ կրճատելով արձագանքման ժամանակը և պարզեցնելով հրահանգների փոխանցումը, գրում է Առկա Տելեկոմը՝ հղում անելով ixbt.com-ին։

 

Lunar Surface-ի հիմնական առավելությունը սարքերի միջև պինգի (հետաձգման) կտրուկ նվազումն է։ Նախկինում, Լուսնի վրա ռոբոտներին հրահանգներ ուղարկելու գործընթացը շատ ժամանակ էր պահանջում, սակայն 4G-ի ներդրմամբ այս խնդիրն էականորեն կլուծվի՝ դարձնելով լուսնագնացների կառավարումը ավելի արագ և արդյունավետ։

 

Ապագայում այս տեխնոլոգիան թույլ կտա աստղագնացներին օգտվել ժամանակակից հաղորդակցման միջոցներից, այդ թվում՝ իրական ժամանակում տեսանյութերի և ձայնային կապի փոխանցումը։ Բացի այդ, այն կբացի ճանապարհ Լուսնի վրա ապագա հեռահաղորդակցման համակարգերի համար, որոնք անհրաժեշտ կլինեն երկարաժամկետ առաքելությունների համար։

Կատեգորիա՝ գիտություն

Թեգեր Nokia, NASA, 4G

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL