1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Արյան նոր խումբ է բացահայտվել․ 50 տարվա առեղծվածը

Արյան նոր խումբ է բացահայտվել․ 50 տարվա առեղծվածը

07.01.2025

Արյան խումբը, ինչպես հայտնի է, մարդու ամենից կարեւոր բնութագրիչներից է, որը կարող է փոխներարկման ժամանակ կենաց-մահու դերակատարություն ունենալ։

 

Բացահայտելով կես դար առաջ նկատված անոմալիան, գիտնականները վերջերս բացահայտել են արյան նոր խումբ։ Այսպես, ըստ ScienceAlert-ի, 1972 թվականին տեղի ունեցած առեղծվածային դեպքը ավարտվեց զգալի գիտական առաջընթացով, որի հետ կապված հետազոտություններն անցկացվել են վերջերս։

 

 

Երբ հղի կնոջ մոտ հայտնաբերվել էր արյան անսովոր պրոֆիլ, որում բացակայում էր մակերեսային մոլեկուլը, որն առկա է մնացյալ բոլոր հայտնի էրիթրոցիտներում, դա առիթ դարձավ, որպեսզի սկսվեն հետազոտություններ, որոնց տեւեցին կես դար։ Եւ ահա, այս անոմալիայի ուսումնասիրության արդյունքում գիտնականները բացահայտեցին, որ խորհրդավոր անոմալիան իրականում արյան նոր խումբ է։

 

Այսպես 2024 թվականին հայտարարվեց, որ հետազոտություններն այս ուղղությամբ ամփոփվել են եւ պետք է արձանագրել արյան նոր խմբի գոյության փաստը։ Այն կոչվում է MAL եւ աչքի է ընկնում AnWj անտիգենի բացակայությամբ, որը սպիտակուց է, որն առկա է մարդկանց 99,9 տոկոսի մոտ։ Այն ի դեպ, նորածինների մոտ առկա չէ եւ ձեւավորվում է մանկան ծունդից հետո՝ կարճ ժամանակի ընթացքում։

 

Ի տարբերություն մեզ հայտնի արյան խմբերի դասակարգման համակարգի, կան նաեւ արյան խմբերի դասակարգման համակարգեր, որոնք վերաբերվում են մարդկանց շատ աննշան մասին։ Սակայն այս ամենով հանդերձ, դրանք կարեւոր են բժշկության համար։ 

Կատեգորիա՝ գիտություն

Թեգեր արյուն

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL