1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Կասպից ծովը շարունակում է չորանալ․ ի՞նչ է սպասվում աշխարհի ամենամեծ լճին

Կասպից ծովը շարունակում է չորանալ․ ի՞նչ է սպասվում աշխարհի ամենամեծ լճին

Կասպից ծովը՝ աշխարհի ամենամեծ լիճը, արագորեն ցամաքում է։ Նախկինում բուսականությամբ ու կենդանական աշխարհով հարուստ ափամերձ տարածքները վերածվում են անջուր հողերի։ Նավահանգիստները մնում են առանց ջրի, իսկ նավթային ընկերությունները ստիպված են խորացնել ջրանցքները, որպեսզի հասնեն իրենց հարթակներին»։

 

Գիտնականները հիմնական պատճառ են համարում գլոբալ տաքացումը։ Վերջին տարիներին Կասպից ծովի մակարդակը տարեկան իջնում է 6–30 սմ-ով։

 

Կասպից ծովի հյուսիսում ջուրը շատ մակերեսային է՝ մոտ 5 մետր խորությամբ։ Դրա համար էլ նույնիսկ ջրի մակարդակի փոքր անկումն այնտեղ հանգեցնում է մեծ տարածքների չորանալու։ Ըստ ամենալավատեսական սցենարի, եթե ջրի մակարդակը իջնի մինչև 10 մետր, այդ դեպքում ջրի տակից դուրս կգա ավելի քան 112․000 քառակուսի կիլոմետր տարածք։

 

Էկոլոգիական հետևանքները լինելու են աղետալի․

 

  • Կանհետանա եզակի էկոհամակարգերի մինչև 40%-ը։
  • Կասպից ծովի փոկը կարող է կորցնել բազմացման վայրերի մինչև 81%-ը։
  • Ձկները, ներառյալ թառափները, կմնան առանց ձվադրման կարևոր վայրերի։
  • Անհետացած Արալյան ծովի նման, բացահայտված հատակը կարող է դառնալ թունավոր փոշու աղբյուր, ինչը սպառնալիք է մարդկանց առողջության համար։

24.09.2025

Կասպից ծով, բնապահպանական աղետ, գլոբալ տաքացում

գիտություն

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL