1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է կատարվում ուղեղում միգրենի ժամանակ․ գիտնականները պարզաբանում են

Ի՞նչ է կատարվում ուղեղում միգրենի ժամանակ․ գիտնականները պարզաբանում են

27.02.2025

Միգրենը՝ ուժեղ գլխացավը, դարեր շարունակ համարվել է անբուժելի հիվանդություն։ Օրինակ՝ 17-րդ դարում փորձում էին ցավը «հանել»՝ գանգը ծակելով։

 

20-րդ դարում գիտնականները ավելի շատ բան իմացան միգրենի մասին, բայց երկար ժամանակ կարծում էին, թե դա կա՛մ նյարդաբանական խնդիր է (ուղեղի անոթների լայնացում), կա՛մ՝ հոգեբանական։ Շատերն էլ կարծում էին, թե դա ուղղակի արդարացում է՝ չաշխատելու համար։ Բայց 1990-ականներին գիտնականները պարզեցին՝ միգրենը ուղեղի որոշ հատվածների աշխատանքի խանգարում է։

 

 

Ի՞նչ է կատարվում ուղեղում միգրենի ժամանակ

 

  1. Մինչև միգրենի սկսվելը (մոտ 2 օր առաջ) խանգարվում է կապը հիպոթալամուսի ու լիմբիկ համակարգի միջև։ Սա ազդում է մարդու զգայունության ու էմոցիաների վրա, դրա համար մարդը նախապես զգում է վախ լույսից , հոգնածություն, գրգռվածություն։

  2. Միգրենի պահին հիպոթալամուսը միանգամից դադարում է ճիշտ աշխատել ուղեղի մյուս հատվածների հետ, ինչն էլ առաջացնում է ուժեղ ցավ, սրտխառնոց ու այլ ախտանիշներ։

  3. Կա մեկ այլ տեսություն էլ՝ «միգրենի ցանց»։ Այս ցանցի մեջ են մտնում հիպոթալամուսը, տալամուսը և լիմբիկ համակարգը։ Երբ այս ցանցը միանգամից ակտիվանում է, սկսվում է միգրենը։

Բուն ցավը գալիս է այն պահից, երբ ուղեղի թաղանթի նյարդերը չափից շատ գրգռվում են ու ուղարկում են ցավի ազդակներ ուղեղ։ Այս մեխանիզմը հասկանալուց հետո ստեղծվել են նոր դեղեր, որոնք արգելափակում են CGRP կոչվող նյութը՝ ցավի ազդակները նվազեցնելու համար։ Բայց այդ դեղերը օգնում են միայն յուրաքանչյուր 5-րդին։՛

 

 

Ինչո՞ւ ոմանք ունեն միգրեն, իսկ մյուսները՝ ոչ

  • Սեռը։ Կանայք 3 անգամ ավելի հաճախ են ունենում միգրեն, հիմնականում՝ հորմոնալ փոփոխությունների պատճառով։
  • Գենետիկա։ Եթե ընտանիքում կա միգրենով մարդ, ապա մյուսների մոտ էլ ռիսկը մեծ է։
  • Արտաքին գործոններ։ Սթրես, քնի պակաս, աղմուկ, նույնիսկ քաղցը կարող են միգրեն առաջացնել։

 

Գիտնականները շարունակում են ուսումնասիրել այս ամենը, որովհետև պարզ է՝ միգրենը շատ անհատական ու բարդ խնդիր է, որը մինչև վերջ դեռ չեն հասկացել։

Կատեգորիա՝ գիտություն

Թեգեր միգրեն

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL