Երեքմատանի մումիաները հակասում են բոլոր գիտական տեսություններին. գիտնականները փակուղու մեջ են։
Գիտական հանրության մեծ մասը այսպես կոչված «այլմոլորակային մումիաներին», որոնք հայտնաբերվել են Պերուում՝ Նասկայի գեոգլիֆների մոտ, և դրանք համարել են խաբեություն: 2024 թվականին հրատարակված վերջնական ուսումնասիրությունը բացահայտեց, որ գտածոն կեղծ է, և գիտնականները հայտարարեցին, որ դա կեղծիք է: Սակայն հետազոտողների մի խումբ, որը երկար տարիներ ուսումնասիրել է այս նմուշները, պնդում է հակառակը և շարունակում է պաշտպանել իր տեսակետը:
Այս մումիաների իսկության գլխավոր կողմնակիցներից մեկը գիտությունների դոկտոր Խոսե Զալսեն է՝ Մեքսիկայի ռազմածովային ուժերի բժշկական դեպարտամենտի նախկին ղեկավարը, ով բոլոր չափանիշներով ասում են իսկական գիտնական է:
Բրիտանական Daily Mail-ին տված հարցազրույցում նա նշել է, որ 21 նմուշի ուսումնասիրությունը բացահայտել է կենսաբանական հատկանիշներ, որոնք բացառում են կեղծիքի հնարավորությունը. մատնահետքեր, ոսկրերի մաշվածություն, մկանային հյուսվածք, ատամների և ներքին օրգանների կառուցվածք: Նա նույնիսկ պնդում է, որ մումիաներից մեկը հղի է եղել մահվան և մումիֆիկացման պահին, ինչը անհնար է արհեստականորեն վերարտադրել կամ կեղծել:
Սակայն գիտական հանրության մեջ գերակշռում է այն կարծիքը, որ մումիաները կորած հոմինիդների տեսակ են կամ որ դրանք «տիկնիկներ» են, որոնք արհեստականորեն հավաքվել են կենդանիների ոսկրերից, սոսնձվել և փաթաթվել են գործվածքով:
Պերուի հնագետներից Ֆլավիո Էստրադան, ով 2024 թվականին կատարված ուսումնասիրության գլխավոր հեղինակն է, վստահ է, որ դրանք անօրգանական կառույցներ են, որոնք ստեղծվել են վերջերս:
Մումիաները քննարկման առարկա դարձան այն բանից հետո, երբ հայտնի ուֆոլոգ և լրագրող Խայմե Մոսսանը 2023 թվականին Մեքսիկայի կոնգրեսին էր ներկայացրել երկու մումիա՝ փոքր, գործվածքով փաթաթված, անսովոր արարածներ, որոնք, ըստ նրա, այլմոլորակայիններ են: Նա նշել է, որ դրանք «մեր երկրային էվոլյուցիայի մաս չեն», քանի որ նրանց գենետիկական հատկանիշների մեկ երրորդը անհայտ է:
Այս հայտարարությունը հակասական արձագանքներ է առաջացրել և բարդացրել է հետազոտողների աշխատանքը, ովքեր փորձում են ապացուցել գտածոյի իսկությունը:
Դոկտոր Զալսեն և իր թիմը շարունակում են անալիզներ կատարել և պնդում են, որ հայտնաբերված երեքմատ վերջույթները, վիրաբուժական միջամտության նշանների բացակայությունը և մարմինների ներսում հայտնաբերված եզակի մետաղական թիթեղները վկայում են դրանց բնական ծագման մասին:
Լրագրող Խոյս Մանտիլյան, ով սերտորեն համագործակցել է դոկտորի թիմի հետ, համաձայն է այս եզրակացության հետ և վերջնականապես համոզվել է դրանում՝ շնորհիվ հղի մումիայի, որին անվանել են Մոնսերատ:
Զալսեն և իր գործընկերները պարզել են, որ Մոնսերատը մումիֆիկացման պահին 15-25 տարեկան է եղել՝ հիմնվելով նրա «ֆիզիկական վիճակի, հղիության և ոսկրերի անթրոպոմորֆ կառուցվածքի համեմատության» վրա: Նրանց գնահատմամբ՝ Մոնսերատի մնացորդները 1200-1600 տարեկան են:
«Այն փաստը, որ սաղմը երեքմատ արարած է, այն դարձնում է այս մարմինների իսկության ամենակարևոր ապացույցներից մեկը», - եզրակացրել է նա:
Հետազոտողները վստահ են, որ մումիաները կարող են լինել անհայտ հոմինիդների տեսակի մնացորդներ, այլ ոչ թե այլմոլորակայիններ: Նրանց կարծիքով՝ որոշ անատոմիական առանձնահատկություններ, ինչպիսիք են երեքմատ ձեռքերը և երկարացված գանգը, վկայում են նախկինում չնկարագրված կենսաբանական տեսակի գոյության մասին:
Այս տեսակետը հաստատում է Մարիա անունով պերուական մումիայի ուսումնասիրությունը, որը հրապարակվել է 2024 թվականի մայիսին: Այս աշխատանքում մասնակցած հետազոտողները հայտնաբերել են կենսաբանական նմանություն մարդկանց հետ, բայց նաև «բազմաթիվ մորֆոլոգիական և անատոմիական կառուցվածքային տարբերություններ»:
Չնայած շարունակվող բանավեճերին, մումիաների իսկության կողմնակիցները մտադիր են նոր ուսումնասիրություններ իրականացնել՝ Պերուի մշակույթի նախարարության աջակցությամբ: Նրանք կարծում են, որ հետագա անալիզները կօգնեն վերջնականապես պարզել, թե ինչի հետ են իրականում բախվել գիտնականները: