Ռուսաստանցի գիտնականները ապացուցել են պասիվ սեյսմիկ մեթոդների արդյունավետությունը Արկտիկայի բարդ պայմաններում։ Տեխնոլոգիան մշակվել է Ակադեմիկոս Լավյորովի անվան Արկտիկայի համապարփակ ուսումնասիրության դաշնային գիտահետազոտական կենտրոնում և արդեն փորձարկվել է Ռուսաստանի Զաբայկալյան երկրամասում։
Մեթոդն առանձնանում է նրանով, որ թույլ է տալիս ուսումնասիրել տարածքի երկրաբանական կառուցվածքը՝ առանց միջավայրի վրա ակտիվ ազդեցության, ինչը հատկապես կարևոր է Արկտիկայի խոցելի էկոհամակարգերի պահպանման համար։ Տեխնոլոգիան արդյունավետ է նաև մշտական սառած գոտիներում և համեմատաբար մատչելի է ավանդական մեթոդների համեմատ։
2022 թվականին մասնագետները առաջին ստացիոնար սեյսմիկ կայան էին տեղադրել են Նովայա Զեմլյայում՝ «Մալյե Կարմակուլի» օդերևութաբանական կայանի տարածքում։ Մինչ այդ գիտնականները մանրամասն ուսումնասիրել են տարածքի երկրաբանական առանձնահատկությունները։
Տեխնոլոգիան արդեն օգտագործվել է Զաբայկալյայում՝ լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման համար հարմար վայր ընտրելու նպատակով։ Գիտնականները նշում են, որ մեթոդը կարող է կիրառվել թե՛ հիմնարար գիտական հետազոտությունների, թե՛ արդյունաբերական նախագծերի շրջանակում։
Այս նոր մոտեցումը կարող է զգալիորեն հեշտացնել երկրաբանական հետախուզությունը Արկտիկայի դժվարամատչելի շրջաններում։