1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Մեզ սպասվում էր «սառցե դարաշրջան», բայց մարդը փոխեց ամեն ինչ

Մեզ սպասվում էր «սառցե դարաշրջան», բայց մարդը փոխեց ամեն ինչ

Գիտնականները պարզել են, որ Երկրի առանցքի թեքվածության փոփոխությունները և դրա տատանումները (այսպես կոչված՝ պրեցեսիա) ուղղակիորեն կապ ունեն վերջին 800 000 տարվա ընթացքում սառցադաշտերի առաջացման ու հալման հետ։

 

Հետազոտությունը ղեկավարել է Սթիվեն Բարկերը՝ Կարդիֆֆի համալսարանից։ Նա նշում է, որ առանցքի թեքվածությունն ու պրեցեսիան որոշում են, թե որքան արևի էներգիա կստանան բևեռային և հասարակածային տարածքները։ Այս ամենն էլ որոշում է՝ սառցադաշտերը կաճե՞ն, թե՞ կնահանջեն։

 

Գիտնականներն ուսումնասիրել են օվկիանոսի հատակից վերցրած հողի նմուշները։ Այդ նմուշներում հայտնաբերված մանր օրգանիզմների կեղևները պարունակում են տեղեկություն հին ժամանակների կլիմայի մասին։ Դրանցում թթվածնի իզոտոպների հարաբերությունը ցույց է տալիս, թե երբ և ինչքան մեծ են եղել սառցադաշտերը։

 

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սառցադաշտերը սկսում են տարածվել դեպի հասարակած, երբ Երկրի առանցքի թեքվածությունն է փոխվում։ Իսկ երբ սառցադաշտերը սկսում են նահանջել ու հետ գնալ դեպի բևեռներ, դա ավելի շատ կապված է Երկրի առանցքի «տատանման» (պրեցեսիայի) հետ։

 

Գիտնականների հաշվարկներով՝ հաջորդ սառցե դարաշրջանը պետք է սկսվեր մոտ 11 000 տարի հետո։ Բայց Սթիվեն Բարկերը նշում է, որ մարդածին գլոբալ տաքացումը խախտում է այս բնական ցիկլը՝ կանխելով նոր սառցե դարաշրջանի սկիզբը։

02.03.2025

սառցե դարաշրջան

գիտություն

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL