1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • Քաղաքականություն
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • Քաղաքականություն
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Պետությունը կմասնակցի արտերկրի առաջատար բուհերում սովորող ուսանողների ուսման վարձի համաֆինանսավորմանը

Պետությունը կմասնակցի արտերկրի առաջատար բուհերում սովորող ուսանողների ուսման վարձի համաֆինանսավորմանը

06.03.2025

Հայաստանի կառավարությունը նոր կրթաթոշակային ծրագիր է ներդնում, որը թույլ կտա արտերկրի հեղինակավոր բուհերում սովորող ուսանողներին ստանալ պետական համաֆինանսավորում՝ պայմանով, որ ուսումնառությունից հետո նրանք կաշխատեն Հայաստանի ընկերություններում։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

 

Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է արդյունավետորեն կապել բարձրագույն կրթությունը երկրի տնտեսական զարգացման հետ՝ խթանելով մասնագետների պատրաստումն ու նրանց ներդրումը արդյունաբերության և նորարարության ոլորտներում։

 

«Այս նախագիծը հնարավորություն է ընձեռելու վերանայել կրթաթոշակային քաղաքականությունը և նոր համակարգ ներդնել արտերկրի բուհերում ուսանողների ֆինանսավորման տեսանկյունից», – հայտարարեց նախարարը։

 

Նա նշեց, որ ծրագրի հիմնական բաղադրիչն այն ուսանողների ուսման վարձի համաֆինանսավորումն է, որոնք սովորում են Շանհայի ակադեմիական վարկանիշային ցուցակում տեղ գտած լավագույն բուհերում․ բակալավրիատի համար՝ վարկանիշային աղյուսակի առաջին 65 բուհեր, մագիստրատուրայի համար՝ առաջին 70 բուհեր։

 

Ծրագրին կարող են մասնակցել նաև առնվազն 100 աշխատակից ունեցող ընկերությունները, որոնցում էլ հետագայում աշխատելու են արտերկրի լավագույն բուհերն ավարտած ուսանողները։ 

 

«Գործատուն պետք է համաֆինանսավորի ուսման վարձի 50 տոկոսը։ Պետությունը յուրաքանչյուր ուսանողի համար տարեկան տրամադրելու է առավելագույնը 10 միլիոն դրամի չափով կրթաթոշակ»,- ասաց Անդրեասյանը։

 

Անդրեասյանը տեղեկացրեց, որ ուսումնառությունը ավարտելուց հետո մասնագետը առնվազն երեք տարի պետք է աշխատի համապատասխան կազմակերպությունում։

 

Նախարարը նշեց, որ այս մեխանիզմը մշակվել է՝ հաշվի առնելով նախկին կրթաթոշակային ծրագրերի արդյունավետության վերլուծությունը։

 

«Օրինակ, «Լույս» հիմնադրամի դեպքում արտերկրում սովորած կրթաթոշակառուների միայն 20 տոկոսն է վերադարձել և ներդրում ունեցել Հայաստանի տնտեսությունում», – ընդգծեց Անդրեասյանը։

 

Նոր ծրագրով ակնկալվում է մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածություն կրթության համակարգում, մասնագետների անմիջական կապ տեղական արդյունաբերության և նորարարության ոլորտների հետ, արդյունավետ մեխանիզմ՝ գիտելիքի փոխանցման և նորարարական մտքի զարգացման համար։

 

«Այս մոտեցմամբ խնդիրը էապես կարգավորվում է, քանի որ հենց սկզբից աշխատանքային հեռանկար է առաջարկվում՝ ապահովելով կրթության ավարտից հետո մասնագիտական գիտելիքների կիրառման միջավայրը»,-եզրափակեց նախարարը։ 

Կատեգորիա՝ գիտություն

Թեգեր ուսանող, կառավարություն

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL