Պոլ Ինգլիշը՝ Kayak ճամփորդական կայքի համահիմնադիրը, ստեղծել է Steppin անունով iOS հավելված: Այն թողարկվել է այս շաբաթ App Store-ում Escape the Scroll կարգախոսով:
Ինչպե՞ս է աշխատում՝
- Դուք ինքներդ եք որոշում, թե քանի քայլ պետք է անեք
- Օրինակ՝ 1000 քայլ անելուց հետո միայն կստանաք 5 րոպե Instagram-ից օգտվելու հնարավորություն
- Մինչև չքայլեք, հավելվածը թույլ չի տա մտնել սոցցանցեր
Հավելվածը թույլ է տալիս արգելափակել տարբեր կայքերն և հավելվածները, հատկապես սոցիալական մեդիան, մինչև օգտատերը չանցնի իր սահմանած քայլերի քանակը: Գաղափարը ծնվել է, երբ հեղինակը իր ընտանիքի հետ Իսպանիա ճամփորդելիս նկատել է, որ բոլորը հեռախոսներին են նայում՝ փոխանակ վայելեն տեսարժան վայրերը:
Օգտատերերն իրենք են որոշում, թե քանի քայլ պետք է անեն՝ TikTok-ը մեկ րոպե կամ Instagram-ը հինգ րոպե օգտագործելու համար:
Սահմանափակումները վերաբերում են նաև տեսախաղերին և Netflix-ին: Հետագայում հավելվածը թույլ կտա նաև յոգայի կամ պիլատեսի դասերով ապաբլոկավորել էկրանի ժամանակը:
Շուտով հասանելի կլինի նաև Android-ի տարբերակը: Ներկայումս այն անվճար է, բայց ապագայում կդառնա բաժանորդագրումով՝ մոտ 20 դոլար ամսական արժեքով: