Binance-ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Թենգը մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչն է այսօր իրականում շարժիչ ուժ հանդիսանում կրիպտոշուկայում։ Ելույթի հիմնական թեմաներն էին՝ ֆինանսական ծառայությունների հասանելիությունը, շուկայի կայունությունը և ինստիտուցիոնալ խաղացողների դերը։
Թենգի խոսքով՝ շուրջ 1.4 միլիարդ մարդ դեռևս դուրս է մնացել հիմնական ֆինանսական ծառայություններից։ Որոշ շրջաններում բացառվածների բաժինը հասնում է 80–90 տոկոսի։ Այդ մարդկանց համար կրիպտոարժույթները դառնում են ոչ թե այլընտրանք, այլ միակ միջոցը՝ գումար փոխանցելու տուն, ապրանք գնելու կամ պարզապես խնայողություն սկսելու համար։
Ի տարբերություն բանկային համակարգերի՝ կրիպտոհաշվարկները կախված չեն աշխատանքային ժամերից, աշխարհագրությունից կամ քաղաքական կայունությունից։ Փոխանցումները կատարվում են ակնթարթորեն, միջնորդավճարները՝ նվազագույն են։ Սա միլիոնավոր օգտատերերի հնարավորություն է տալիս շրջանցել թանկարժեք միջնորդական ծառայությունները և նվազեցնել հիմնական ֆինանսական գործարքների ծախսերը։
Թենգը շեշտել է՝ շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ են հստակ կարգավորող շրջանակներ և ինստիտուցիոնալ մասնակցություն։ Վերջին երկու տարիներին նկատվում է հստակ փոփոխություն․ կարգավորողների ուշադրությունն աճել է, իսկ խոշոր խաղացողները սկսել են դիրքավորվել։ ԱՄՆ-ում և Եվրոպայում կրիպտո-ETF-ների ի հայտ գալը, ինչպես նաև BlackRock-ի, Fidelity-ի և այլոց հետաքրքրությունը վկայում են շուկայի կառուցվածքի խորքային վերափոխման մասին։
Binance-ի օգտին է խոսում նաև աճի տեմպը։ 2024 թվականի սկզբից օգտատերերի թիվն աճել է՝ 170 միլիոնից հասնելով 280 միլիոնի։ Աճը՝ ավելի քան 150 հազար մարդ օրական։ Եվ գալիս են ոչ միայն մասնավոր ներդրողներ, այլև կորպորացիաներ, ընտանիքներ, հեջ-ֆոնդեր, պետական սեկտորը։
Թենգի դիտարկմամբ՝ վերջին երկու տարում մասնակիցների կազմը զգալիորեն փոխվել է։ Ռիթեյլային (մանրածախ) թրեյդերներին զուգահեռ ավելի ակտիվորեն են ներգրավվում սուվերեն հիմնադրամներ, ինստիտուցիոնալ ներդրողներ, կորպորատիվ գանձապետարաններ և ընտանեկան գրասենյակներ։ Նրանք չեն հետապնդում անկայունությունը․ նրանց հետաքրքրում են կառուցվածքը, մասշտաբը և հեռանկարները։ Սա շուկային տալիս է կայունություն, նվազեցնում է կարճաժամկետ տատանումների նկատմամբ զգայունությունը և դարձնում ցիկլը պակաս փխրուն։
«Շուկան դեռ երիտասարդ է, սակայն սեփականատերերի բազան շատ ավելի բազմազան է դարձել», - ամփոփում է նա։ Այս պայմաններում արդեն կարելի է խոսել հասուն ֆինանսական էկոհամակարգի ձևավորման մասին, որտեղ կրիպտոակտիվներն ունեն ոչ թե սպեկուլյատիվ, այլ համակարգային դեր։
Կրիպտոարժույթների շուկան գնալով դուրս է գալիս փորձարկման սահմաններից։ Ձևավորվում են կայուն մեխանիզմներ, ստեղծվում են աշխատանքային կապեր ավանդական տնտեսության հետ, իսկ օգտատերերի փորձը համեմատելի է դառնում սովորական ֆինանսական ծառայությունների հետ։ Խոստումների փոխարեն՝ գործնական լուծումներ, որոնք օրեցօր ավելի շատ են նախընտրում իրական կիրառման մեջ։