1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
ChatGPT-ի հետ ձեր զրույցները դատարանում կարող են օգտագործվել ձեր դեմ. Սեմ Ալթման

ChatGPT-ի հետ ձեր զրույցները դատարանում կարող են օգտագործվել ձեր դեմ. Սեմ Ալթման

30.07.2025 /

OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը զգուշացրել է, որ ChatGPT-ի հետ զրույցները կարող են օգտագործվել իրավական գործընթացներում։ Եթե դուք կարծում եք, որ այս զրույցներն անվտանգ են և պաշտպանված, ապա սխալվում եք։

 

Ալթմանը վերջերս հայտարարել է, որ մարդկանց մեծ մասը՝ հատկապես երիտասարդները, ChatGPT-ին վստահում են իրենց անձնական, երբեմն նաև շատ զգայուն հարցերը։ Բայց ինչպես ընդգծել է OpenAI-ի ղեկավարը, այդ զրույցները պաշտպանված չեն օրենքով և կարող են հայտնվել դատարանում։

 

Նման զրույցները, փաստորեն, չեն համարվում գաղտնի, ինչպես, օրինակ՝ բժշկի, իրավաբանի կամ հոգեբանի հետ խոսակցությունները։ Եթե դատարանը պահանջի, OpenAI-ը կարող է պարտավորված լինել փոխանցել օգտատերերի պատմությունը, նույնսիկ եթե այն արդեն ջնջված է։

«Կարծում եմ՝ դա բացարձակապես սխալ է։ Մենք պետք է նույն մակարդակի գաղտնիություն ունենանք արհեստական բանականության հետ խոսելիս, ինչ որ կունենայինք թերապևտի հետ խոսելիս»,- ասել է Ալթմանը։

 

Սա վերաբերում է բոլոր օգտատերերին, ովքեր չունեն բաժանորդագրություն, ինչպես նաև Plus, Pro և Team պլաններից օգտվողներին: Enterprise և Edu բաժանորդների զրույցները Արթմանը խոստանում է չպահպանել:

 

Սեմ Ալթմենը նաև նշել է, որ ներկայում որևէ օրենք չկա, որը պաշտպանություն է տալիս նման զրույցներին։ Նա կոչ է արել կարգավորել ոլորտը և ստեղծել «AI գաղտնիության իրավունք»՝ նման այն պաշտպանությանը, որն ապահովում է, օրինակ, բժշկական գաղտնիությունը։

Կատեգորիա՝ տեխնո

Թեգեր chatgpt

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL