1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Կկարողանա՞ Comet-ը փոխարինել Google Chrome-ին

Կկարողանա՞ Comet-ը փոխարինել Google Chrome-ին

«Ինտերնետում որոնման արդյունքները փոխվում են․ նախկինում հիմնականում երևում էին սովորական կապույտ հղումներ, իսկ հիմա դրանց փոխարեն ավելի հաճախ հայտնվում են արհեստական բանականության պատասխանները։ Այդ փոփոխությունների հետ միասին ի հայտ են գալիս նոր բրաուզերներ, որտեղ ԱԲ-ն անմիջապես ինտեգրված է աշխատանքի մեջ։ Դրանցից մեկն էլ Perplexity-ի ստեղծած Comet-ն է, որը, ըստ փորձագետների, իրականում կարող է դառնալ Chrome-ի այլընտրանքը։

 

Ինչո՞վ է Comet-ը տարբերվում

 

  • Ստեղծված է Chromium-ի հիման վրա, այսինքն՝ հեշտությամբ տեղափոխում է Chrome-ի էջանիշներն ու ընդլայնումները։

  • Փոխարենը Google Search-ի՝ ունի ներկառուցված Perplexity AI որոնիչ։

  • Գլխավոր էջում կան վիջեթներ, առաջարկությունների ժապավեն և Spaces՝ տարածքներ հղումներ, ֆայլեր պահելու ու համատեղ աշխատանքի համար։

 

Հիմնական «ֆիշկան»

 

Comet-ում կա ներկառուցված օգնական կողային վահանակում, որը․

 

  • որոնում է լրացուցիչ ինֆորմացիա առանց նոր ներդիր բացելու,

  • պարզաբանում է անհասկանալի տերմինները,

  • կարող է միաժամանակ աշխատել մի քանի էջերի հետ (օրինակ՝ համեմատել ապրանքներ տարբեր ներդիրներից կամ ամփոփել բացված նյութերը)։

 

Ինտեգրացիաներ և ավտոմատացում



Comet-ը միանում է Gmail-ին, Google Drive-ին, Dropbox-ին, Notion-ին և այլ ծառայությունների։ Սա թույլ է տալիս ավտոմատացնել գործերը՝ ստուգել օրացույցը, գտնել նամակներ կամ անգամ պատվիրել մթերք։ Կա նաև շորթքաթների համակարգ՝ կրկնվող գործողությունների համար։

 

Թերությունները



Բրաուզերը համեմատաբար «ծանր» է և պահանջում է հզոր համակարգիչ։ Բայց նրանց համար, ովքեր ուզում են հեռանալ Google-ից և փորձել ԱԲ-ի նոր հնարավորությունները, Comet-ը կարող է դառնալ հետաքրքիր տարբերակ։

24.09.2025

Comet, Google Chrome

տեխնո

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL