Dell ընկերությունը դժվար շրջան է ապրում՝ համակարգիչների վաճառքը նվազում է, Ավստրալիայում աշխատակիցների մի մասը աշխատանքից ազատվել է, իսկ որոշ մանրածախ ցանցեր հրաժարվել են Dell և Alienware ապրանքանիշերից:
Իրավիճակը փոխելու համար Dell-ը անձնական համակարգիչների բաժանմունքի ղեկավարությունը հանձնել է իր գործառնական տնօրեն Ջեֆ Կլարկին, որը ընկերությունում աշխատում է 1987 թվականից:
Նա պատասխանատու կլինի այն ուղղության զարգացման համար, որը պարտվում է մրցակիցներին. մինչդեռ ASUS-ն ու Lenovo-ն իրենց վաճառքը բարձրացրել են 15%-ով, Dell-ինը նվազել է 4%-ով՝ ըստ IDC տվյալների:
ԱՀ վաճառքից եկամուտները, որոնք 2022-ին կազմում էին 15 մլրդ դոլար, անցյալ տարի նվազել են մինչև 11,7 մլրդ դոլար: Հատկապես ուժեղ վնաս է տեսել սպառողական ուղղությունը՝ այն առաջին եռամսյակում նվազել է 19%-ով, իսկ բաժանմունքի շահույթը՝ 16%-ով:
Վերլուծաբանները կարծում են, որ Dell-ը կկենտրոնանա կորպորատիվ վաճառքների և անմիջապես սպառողներին վաճառքների վրա՝ շրջանցելով մանրածախ ցանցերը։ Bloomberg-ի կանխատեսումով՝ երկրորդ եռամսյակում Dell-ը կկարողանա հասնել 12.8 միլիարդ դոլարի եկամուտի՝ բիզնեսի կողմից հետաքրքրության վերականգնման հաշվին։