Հայաստանը զբաղեցնում է հինգերորդ տեղը աշխարհում ChatGPT-ի օգտագործման տարածվածությամբ՝ ըստ բնակչության։ Ըստ CoinJournal-ի և FirstPageSage-ի համատեղ ուսումնասիրության, 2025 թվականին Հայաստանի բնակչության շուրջ 7.9% շաբաթական օգտվում է ChatGPT-ից։
Այս ցուցանիշով Հայաստանը նաև առաջինն է Հարավային Կովկասում, շրջանցելով Վրաստանին (4.3%), Թուրքիային (4.5%), Ադրբեջանին (4.1%) և Իրանին (3.5%)։
Աշխարհում ChatGPT-ի օգտագործմամբ առաջատարներն են Բուտանը (16%), Սինգապուրը (9.4%), Բրունեյը (9.3%) և Էստոնիան (8.4%)։ Հայաստանով հնգյակը փակվում է։
Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ նման ակտիվություն բնութագրական է այն երկրներին, որտեղ բնակչությունը արագ է ընդունում նոր տեխնոլոգիաները, իսկ թվային գրագիտության մակարդակն աճում է։ Հայաստանում ChatGPT-ն լայն տարածում է գտել հատկապես կրթական, ծրագրավորման և փոքր բիզնեսի ոլորտներում։