«Bloomberg»-ը հայտնել է, որ Apple-ի խանութներում ցուցադրված որոշ նոր iPhone 17 Pro և iPhone Air սմարթֆոններ արդեն նկատելիորեն քերծվել են։ Նմանատիպ դիտարկում է հրապարակել նաև ֆրանսիական «Consomac» կայքը։ Ամենաշատ հետքերը երևում են մուգ գույների մոդելների վրա՝ Deep Blue գույնի iPhone 17 Pro-ի և Pro Max-ի, ինչպես նաև Space Black գույնի iPhone Air-ի վրա։
Որտեղի՞ց է խնդիրը
Պատճառը կարող է կապված լինել նյութերի հետ։ iPhone 17 Pro-ի կորպուսը պատրաստված է ալյումինից, իսկ հետևի մասում կերամիկական ծածկույթ ունի։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա iPhone 16 Pro-ն ուներ տիտանե շրջանակ և ապակե հետնամաս։
Ինչ վերաբերում է iPhone Air-ին, ապա այն պատրաստված է տիտանե կորպուսով և կերամիկական հետնամասով, բայց մուգ գույների վրա քերծվածքները նկատելի են։
Արժե՞ անհանգստանալ
Այս պահին դեռ վաղ է եզրակացություններ անել։ ցուցադրական նմուշների հետ մարդիկ այնքան էլ զգույշ չեն վարվում, ինչպես իրենց անձնական հեռախոսների հետ։ Այնպես որ, դեռևս հնարավոր չէ ասել, որ խնդիրը համատարած բնույթ է կրում։