Իլոն Մասկի հիմնադրած xAI ընկերությունը նախատեսում է ներգրավել ևս 12 միլիարդ դոլար՝ արհեստական բանականության ոլորտում ծախսերի աճի պայմաններում զարգացմանը շարունակություն տալու համար։ Այս նոր ներդրումային փուլը սկսվում է այն բանից հետո, երբ ընկերությունը արդեն իսկ ստացել է 10 միլիարդ դոլարի ներդրում։
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ xAI-ն համագործակցում է Valor Equity Partners հիմնադրամի հետ՝ նոր ֆինանսավորման փուլ կազմակերպելու համար։ Ստացված միջոցները կուղղվեն Nvidia տեսաքարտերի ձեռքբերմանը, որոնք ընկերությունը պատրաստվում է վարձակալել իր Colossus հսկա տվյալների կենտրոնի համար։ Այդ կենտրոնը կօգտագործվի Grok AI մոդելի ուսուցման և աշխատանքի նպատակով։
Մասկի խոսքով՝ xAI-ի նպատակը հինգ տարվա ընթացքում հասնել 50 միլիոն հաշվարկային մոդուլի։ Սակայն մասնագետները նշում են՝ մրցակցությունը Google-ի, Microsoft-ի և այլ տեխնոհսկաների հետ մնում է լուրջ մարտահրավեր։
2025 թվականին xAI-ն ծախսել է շուրջ 13 միլիարդ դոլար՝ մնալով վնասով աշխատող ընկերություն։ Եկամուտները դեռևս մինիմալ են։ Ընկերությունը նաև ստացել է 5 միլիարդ դոլարի վարկ՝ գրավադրելով իր տվյալների կենտրոնները, տեսաքարտերն ու տեխնոլոգիաները։