1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Meta-ն այժմ թույլ է տալիս կանանց «սեփականություն» իսկ ԼԳԲՏՔ անձանց «հոգեկան հիվանդ» անվանել

Meta-ն այժմ թույլ է տալիս կանանց «սեփականություն» իսկ ԼԳԲՏՔ անձանց «հոգեկան հիվանդ» անվանել

10.01.2025

Տեխնոլոգիական հսկան էական փոփոխություններ է մտցրել իր «Ատելության խոսքի» քաղաքականության մեջ՝ հանելով բազմաթիվ սահմանափակումներ։

 

Հատկանշական է, որ Meta-ի փոփոխված քաղաքականությունը լիովին հանել է «պաշտպանված հատկանիշներ» ունեցող մարդկանց անշունչ առարկաների, աղբի կամ հիվանդությունների (օրինակ՝ քաղցկեղի) հետ համեմատելու արգելքները։ Օգտատերերին այժմ թույլատրվում է նաև հայտարարել, որ պաշտպանված հատկանիշները գոյություն չունեն կամ չպետք է գոյություն ունենան, կամ ստորադաս են։

 

Սա լավ լուր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ատելություն տարածել և աշխարհը ավելի վատը դարձնել. Meta-ն փոփոխել է իր «Ատելության խոսքի» քաղաքականությունը՝ ավելի հանդուրժողական դառնալով վատ վարքագծի նկատմամբ՝ թույլ տալով բաժանարար և խտրական բովանդակության տարածումը իր հարթակներում։

 

Facebook-ի, Instagram-ի և Threads-ի օգտատերերին այժմ թույլատրվում է ԼԳԲՏՔ անձանց «հոգեկան հիվանդ», կանանց «սեփականություն», իսկ էթնիկ խմբերին «հիվանդություն» անվանել։

 

Meta-ն նաև հեռացրել է իր նախկին կարգավորումներից մեկը, որով սահմանվում էր, որ ատելության խոսքը «ստեղծում է ահաբեկման և բացառման միջավայր, և որոշ դեպքերում կարող է խթանել արտացանցային բռնությանը»։

 

Meta-ն բացահայտորեն թույլատրում է հակա-ԼԳԲՏՔ բովանդակություն

 

Meta-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ ընկերությունը հեռացնում է սահմանափակումները, որոնք «կտրված են հիմնական հասարակական դիսկուրսից»։

 

«Մենք թույլ ենք տալիս հոգեկան հիվանդության կամ անոմալիայի մասին պնդումներ՝ հիմնված գենդերի կամ սեռական կողմնորոշման վրա, հաշվի առնելով տրանսգենդերության և հոմոսեքսուալության մասին քաղաքական և կրոնական դիսկուրսը և «տարօրինակ» բառի ոչ լուրջ գործածությունը», - գրել է Meta-ն։

 

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան (APA) հստակ նշում է, որ տրանսգենդեր լինելը կամ նույնասեռական հակումները հոգեկան խանգարումներ չեն։ Դրանք հանվել են APA-ի հոգեկան հիվանդությունների պաշտոնական ցանկից համապատասխանաբար 2012-ին և 1973-ին։ Փաստորեն, APA-ն նշում է, որ հասարակության մեջ խտրականությունն ու ընդունման բացակայությունն են, որ կարող են հանգեցնել տրանսգենդեր անձանց մոտ տագնապի և դեպրեսիայի իրական հոգեկան խանգարումների։

 

 

«Չնայած կարծրատիպերի պահպանմանը, որոնք լեսբուհիներին, գեյերին և բիսեքսուալ մարդկանց ներկայացնում են որպես խանգարված, մի քանի տասնամյակների հետազոտությունները և կլինիկական փորձը հանգեցրել են նրան, որ այս երկրի բոլոր հիմնական բժշկական և հոգեկան առողջության կազմակերպությունները եզրակացրել են, որ այս կողմնորոշումները ներկայացնում են մարդկային կյանքի նորմալ ձևեր», - նշում է APA-ն։

 

Meta-ի փոփոխված «Ատելության խոսքի» քաղաքականությունը նաև բացահայտ թույլատրում է բովանդակություն, որը պնդում է, թե տարբերվող սեռական կողմնորոշմամբ մարդկանց պետք է արգելել աշխատել բանակում, իրավապահ մարմիններում կամ ուսուցչությամբ զբաղվել, այս փոփոխությունը Meta-ն  հիմավորում է կրոնական հավատալիքներով։ Meta-ն նման կրոնական հիմնավորում չի դնում գենդերի վրա հիմնված նույն խտրական փաստարկների համար։

 

GLAAD ԼԳԲՏՔ իրավապաշտպան կազմակերպության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սարա Քեյթ Էլիսը հայտարարել է, որ Meta-ի փոփոխությունները «կանաչ լույս են վառել» ԼԳԲՏՔ մարդկանց, կանանց, ներգաղթյալների և այլ մարգինալացված խմբերի թիրախավորման համար՝ բռնությամբ, թունավոր խոսքով և մարդկային արժանապատվությունը նվաստացնող խոսույթով։

 

Այս փոփոխությունները համընկնում են Meta-ի՝ փաստերի ստուգման համակարգը վերացնելու որոշման հետ։ Ցուկերբերգը պնդում է, որ փաստերի ստուգողները դարձել են «չափազանց քաղաքականացված»։

 

Meta-ն ակնհայտորեն փորձում է մերձենալ Թրամփի հետ՝ նրա երկրորդ նախագահական ժամկետի նախաշեմին։ Ցուկերբերգը վերջերս ընթրել է ընտրված նախագահի հետ, իսկ ընկերությունը հաստատել է, որ 1 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի երդմնակալության միջոցառումներին։

 

Փորձագետները նշում են, որ Meta-ի նոր քաղաքականությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ խոցելի խմբերի համար, սակայն ընկերությունը, կարծես, ավելի շատ մտահոգված է քաղաքական հարաբերություններով, քան օգտատերերի անվտանգությամբ։

Կատեգորիա՝ տեխնո

Թեգեր Meta, ԼԳԲՏ

Կիսվել՝

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL