xAI ընկերության կողմից ( որի հիմնադիրն է Իլոն Մասկը ) մշակված Grok 3 չաթ-բոտը մեղադրվում է Մասկի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին տեղեկատվությունը թաքցնելու մեջ։
Օգտատերերը հայտնաբերել են, որ այն հարցին, թե ով է X-ում ( նախկին Twitter ) տարածում ամենաշատ ապատեղեկատվությունը, չաթ-բոտը անտեսում էր «բոլոր աղբյուրները, որոնցում նշվում էր, որ Իլոն Մասկը կամ Դոնալդ Թրամփը տարածում են ապատեղեկատվություն»։ Սա պարզ դարձավ «Մտածիր» (Think) ռեժիմը միացնելուց հետո, որը ցույց է տալիս AI-ի մտքերի շղթան։
xAI ընկերության ինժեներական բաժնի ղեկավար Իգոր Բաբուշկինը հաստատել է այս փաստը՝ նշելով, որ փոփոխությունը կատարել է OpenAI-ի նախկին աշխատակիցը՝ առանց ղեկավարության հետ համաձայնեցնելու։ Բաբուշկինի խոսքով, այս խնդիրն արդեն ուղղվել է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Grok 3-ը տալիս էր աղմկահարույց պատասխաններ այն մասին, որ Թրամփը, Մասկը և ԱՄՆ փոխնախագահ Վենսը «ամենամեծ վնասն են հասցնում Միացյալ Նահանգներին»։