1388-без-имени-1-17348135630619.png
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Լուրեր
  • ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Netflix-ը հրապարակել է ֆիլմերում և սերիալներում ԱԲ կիրառման իր կանոնները

Netflix-ը հրապարակել է ֆիլմերում և սերիալներում ԱԲ կիրառման իր կանոնները

Netflix ընկերությունը հրապարակել է արհեստական բանականության (ԱԲ) օգտագործման իր կանոնները՝ բաժանելով դրանք ցածր ռիսկի և բարձր ռիսկի սցենարների։ Փաստաթուղթը հասանելի է Partner Help Center բաժնում։

 

Ընկերությունը կարևորում է անձնական տվյալների պաշտպանությունը, հեղինակային իրավունքի պահպանումը, դերասանների և անձնակազմի նկատմամբ հարգանքը, ինչպես նաև հանդիսատեսի վստահության պահպանումը։ Մասնավորապես, արգելվում է ԱԲ-ն օգտագործել «նոր դերասանական կատարումներ ստեղծելու» կամ «համաձայնագրերով պաշտպանված աշխատանքը առանց մասնակիցների համաձայնության փոխարինելու» համար։

 

Netflix-ը նաև պահանջում է, որ արհեստական բանականության գործիքները չուսուցանվեն ընկերության արտադրական տվյալների հիման վրա, իսկ ստեղծված նյութերը մնան ժամանակավոր և վերջնական արտադրանքի մեջ չընդգրկվեն առանց ստուգման։ Բարձր ռիսկային դեպքերում ԱԲ-ի օգտագործումը պետք է համաձայնեցվի ավելի բարձր մակարդակով։

 

Նշենք, որ Netflix-ն արդեն իսկ քննադատության էր արժանացել արհեստական բանականության կիրառման համար։ Օրինակ, «What Jennifer Did» վավերագրական ֆիլմում և «The Eternaut» սերիալում վիզուալ էֆեկտների (VFX) մի մասը փոխարինվել էր գեներատիվ գրաֆիկայով։

26.08.2025

Արհեստական բանականություն, Netflix

տեխնո

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ

Load More

  • Գլխավոր
  • ՏԵԽՆՈ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԲԻԶՆԵՍ
  • ՄՇԱԿՈՒՅԹ
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
SOCIAL