Samsung-ը նորություններ ունի իր սմարթֆոնների համար։ Ընկերությունը նախատեսում է Galaxy S26 Ultra-ի դիզայնում որոշ փոփոխություններ կատարել, որոնք այն ավելի հարմարավետ կդարձնեն օգտատերերի համար։
Ըստ լուրերի՝ սմարթֆոնի անկյունները կդառնան ավելի կլոր, ինչը կլուծի նախորդ մոդելների հիմնական թերությունը՝ ափի մեջ խրվող անկյունները։ Էկրանի անկյունագիծը նույնպես կմեծանա 6.86-ից դառնալով 6.89 դյույմ՝ առանց կորպուսի չափսերի մեծացման, ինչը հնարավոր կդառնա շրջանակների փոքրացման հաշվին։
Բացի այդ, լուրեր են պտտվում, որ Samsung-ը կվերադարձնի հիմնական տեսախցիկների համար նախատեսված «կղզին» ( մեյն սենսոր, լայնանկյուն և 5x հեռաօբյեկտիվ)՝ ավելի մեծ և ժամանակակից մոդուլների համար տեղ ազատելու նպատակով։
Ակնկալվում է նաև, որ Galaxy S26 Ultra-ն ավելի բարակ և թեթև կլինի, կունենա Snapdragon 8 Elite Gen 2 չիպ և նոր հիշողություն։ Նշվում է նաև Flex Magic Pixel տեխնոլոգիան, որը թեքության տակ մգացնում է էկրանը՝ պաշտպանելով այն կողքից նայողների հայացքից։
Այս փոփոխություններով Samsung-ն աստիճանաբար հեռանում է Note սերիայի ժառանգությունից՝ շարժվելով դեպի ավելի էրգոնոմիկ և ժամանակակից դիզայն։