Գիտնականները զգուշացրել են մարդկային կյանքի բոլոր ոլորտներում ռոբոտների արագ ներթափանցման մասին։ Այսօր մարդանման ռոբոտների ակտիվ զարգացում է նկատվում։ Դրանց մի մասը փոխազդում է մարդկանց հետ, մյուսները դառնում են մարդու լիարժեք փոխարինող աշխատավայրում՝ մի շարք ոլորտներում։
Մարդանման ռոբոտների համաշխարհային շուկայի ծավալը, ըստ գնահատականների, մինչև 2032 թվականը կկազմի առնվազն 66 միլիարդ դոլար։ Սակայն զարգացման ճեղքում է կանխատեսվում արդեն 2026 թվականին։ Առաջիկա 5 տարիների ընթացքում ռոբոտներն ակտիվորեն կօգտագործվեն առևտրային նպատակներով։
Պահանջարկը կազդի գնի ձևավորման վրա, իսկ առաջարկը կդառնա ավելի ու ավելի բազմազան։
Unitree-ն, օրինակ, ստեղծում է շուն-ռոբոտներ։ Քառոտանի ռոբոտի նախատիպը իր ժամանակին ստացել է XDog անվանումը։ Ներկայացումից հետո դրանով հետաքրքրվել է ողջ աշխարհը։
Հետագայում բացվել է նման ռոբոտների արտադրության ընկերությունը։ Ներկայումս մշակվում են մարդանման ռոբոտներ։ Դրանց աշխատանքի հիմքում ուղեղն է, ավելի ճիշտ՝ արհեստական բանականությունը։ Այսօր ռոբոտները հաճախ են զբաղեցնում մարդկային կյանքի բազմաթիվ ոլորտներ։ Գիտնականները հետևում են, որ այս ամենը լինի ողջամտության սահմաններում, առանց մարդկանց վնաս պատճառելու, հաղորդում է «РБК Тренды»-ն։